Հետաքրքրաշարժ փաստեր խորհրդային թրաշավոր բաժակի մասին

Խորհրդային դարաշրջանի հայտնի ատրիբուտներից մեկն էր թրաշավոր բաժակը, որն ստեղծվել է 1943-ի սեպտեմբերի 11-ին, Գուս-Խրուստալնի քաղաքի հնագույն ապակեգործարանում։

Այս բաժակը, խորհրդային հասարակական սննդի անբաժան մասն էր դարձել։

Քչերը գիտեն, որ մասնագետները տաշած բաժակը ԽՍՀՄ-ի ոչ պաշտոնական մշակութային ատրիբուտ են համարում, որպես հասարակական, ժողովրդական, համախմբող մի բան։

Եվ իրոք, այս բաժակներն ամենուր էին․ գազով հյութի ավտոմատներում, ճաշարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում։

zNews-ը, ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այս բաժակի մասին:

1. Խորհրդային թրաշավոր բաժակի դիզայնը վերագրվում է քանդակագործ Վերա Մուխինային, որը «Բանվորն ու կոլտնտեսուհին» մոնումենտալ կոմպոզիցիայի հեղինակն է։ Իրականում Մուխինան միայն կատարելագործել է բաժակի ձևը։ Նրա գծագրությամբ առաջին բաժակները թողարկվել են 1943-ին։

2. Խորհրդային բաժակի հայտնվելը կապված էր գիտա-տեխնիկական առաջընթացով։ Բաժակն այդպիսի տեսք ստացավ, քանի որ կատարելապես համապատասխանում էր աման լվացող մեքենաներին, որոնք ստեղծվել էին դրանից քիչ առաջ․ դրանց մեջ կարելի էր լվանալ միայն որոշակի չափսի սպասք։ Այնպես որ, դրա տեսքը ոչ թե նկարչի երևակայության արդյունք էր, այլ՝ արտադրական անհրաժեշտություն։ Բաժակը ստացվեց ամուր, հաստ և մինիմալիստական։

3. Ի դեպ, բաժակի գինը տարբեր էր, կախված է նիստերի քանակից․ արտադրվում էին 10, 12, 14, 16 և նույնիսկ 20 նիստով բաժակներ։ Ի վերջո կանգ առան ամենահարմարի՝ 16-ի վրա։ Եվ այսպես, 10-ը (ամենառաջին բաժակները) արժեր 3 կոպեկ, 16-ը՝ 7 կոպեկ, 20-ը՝ 14։ Այնուամենայինիվ բաժակի ծավալը միշտ նույնն էր․ մինչև շրջագիծը՝ 200 մլ, մինչև ծայրըը՝ 250։

4. Բաժակն անվանում ուներ․«Մալենկովյան»։ Կապված էր այն ժամանակվա ԽՍՀՄ պաշտպանության նախարար Մալենկովի և նրա հրամանի հետ, ըստ որի՝ զինվորականների որոշ կատեգորիաների ճաշին 200 գրամ օղի էր հասնում։ Իսկ այն զինվորները, որոնք օղի չէին խմում, դրա փոխարեն կարող էին ծխախոտ կամ շաքար ստանալ՝ բաժակի ծավալի չափով։ Հրամանը երկար կյանք չունեցավ, բայց շատ լավ հիշվեց։

5. Դասական դարձած «Երեքով խելք-խելքի տանք» արտահայտությունը նույնպես առընչվում է թրաշավոր բաժակի հետ։ «Մալենկովյան» բաժակը թույլ էր տալիս օղու 0,5 լիտրանոց շիշը մաթեմատիկական ճշգրտությամբ հավասարաչափ բաշխել երեք հոգու միջև․ մինչև թրաշավոր բաժակի ապակե եզրաշերտ լցնելու դեպքում օղին ուղիղ 167 գրամ էր կազմում։

6. Իրականում թրաշավոր բաժակը շատ ավելի վաղուց էր հայտնի, դեռ Պետրոս Մեծի ժամանակներից; Պետրոսին այն նվիրել էին որպես չկոտրվող սպասք՝ ոգելից խմիչքների համար։ Թագավոր նվերը գնահատեց․ նավարկության ժամանակ սեղանին դրված բաժակը ընկավ և իրոք չկոտրվեց։ Առաջին բաժակները նույնպես Գուս-Խրուստալի գործարանում էին արտադրվել։

7. Թրաշավոր բաժակը իր «Առավոտյան նատյուրմորտ» կտավում նկարել է նաև ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը 1918 թվականին։

8. Թրաշավոր բաժակն իր նիստերի շնորհիվ շատ ավելի ամուր է և կարող է անվնաս մնալ անգամ բետոնի վրա ընկնելուց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով