
Կարծիք կա, որ տղամարդիկ մշտապես սեքս են ուզում։ Սակայն ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հաճախ են հրաժարվում դրանից։ Ինչո՞ւ հանկարծ ձեր ամուսինը ձեզ հետ սեռական հարաբերություն չի ցանկանում ունենալ։ Չէ՞ որ տղամարդը գեղեցիկ կնոջ միշտ է ցանկանում։ Իսկ եթե չի ուզում, ապա այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ կինը բավականաչափ գրավիչ չէ, կա՛մ տղամարդը՝ իմպոտենտ։
Այդ կանանց մոտ է, որ գլուխն է ցավում, կարող է աշխատանքային օրից հետո հոգնած լինել կամ նրա մոտ հատուկ օրեր լինեն։ Տղամարդկանց մոտ այդպես չպետք է լինի։
Սեքսից հրաժարվելու պատճառներ երկու զուգընկերն էլ կարող են ունենալ, ընդ որում, միանգամայն օբյեկտիվ։
1. Նա տրամադրություն չունի
Եթե ուզում եք, որ ձեր զուգընկերը երբեք ձեզ չմերժի, ապա պետք է նախընտրեք վիբրատորը, քանի որ մարդու տրամադրությունը փոփոխական է եւ երբեմն պատահում է, որ տղամարդը պարզապես դրա ցանկությունը չի ունենում։ Պատճառները կարող են տարբեր լինել. տնօրենի լուրջ նկատողությունը, գործերի անհաջողությունը, ընկերոջ հիվանդությունը, ֆուտբոլային թիմի պարտությունը եւ այլն։ Իհարկե, այդ չի նշանակում, որ նա դադարել է ձեզ սիրել։ Պարզապես այսօր այդ օրը չէ։ Լավ կլինի զուգընկերոջը բարոյապես օգնեք, եթե նա դրա կարիքն ունի, ոչ թե փորձեք գայթակղել։
2. Նա հոգնել է
Ծանր աշխատանքային օրվանից հետո, երբեմն միակ ցանկությունը հանգիստ քունն է։ Այդ դեպքում նույնիսկ սիրելի կնոջ տեսքը՝ խորը դեկոլտեով զգեստով, չի կարող տղամարդուն չարաճճի մտքերի տրամադրել։
Այդ պատճառով մի նեղացեք ձեր ամուսնուց, քանի որ ձեզ մոտ նույնպես պահեր են լինում, երբ աշխատավայրում այնքան եք հոգնում, որ միայն քնելու մասին եք երազում։ Իհարկե, կարելի է նրան մեղադրել, վիրավորվել նրանից կամ հիստերիա բարձրացնել, թե նա ձեզ այլեւս չի սիրում, որ դուք նրան չեք գրավում։ Ո՞վ կշահի այդ ամենից։
3. Վաղը նրան ծանր օր է սպասվում
Սեքսից հրաժարվելու եւս մեկ հնարավոր պատճառ, որը նույնպես կապված է աշխատանքի հետ։ Եթե տղամարդուն վաղը ծանր օր է սպասվում, ապա իրավիճակից դուրս գալու երկու ելք կա։
Առաջինը՝ սեքսի (հեռուստացույցի, համակարգչի եւ այլնի) միջոցով շեղվելն է, երկրորդը՝ աշխատանքի լծվելը՝ պատրաստվելով այդ ծանր օրվան։
Թե ո՞րն ընտրել, կախված է տղամարդու բնավորությունից: Եվ եթե ձեր տղամարդու համար սեքսը խնդիրներից շեղվելու լավագույն տարբերակը չէ, ապա պետք է հաշտվել դրա հետ։ Եթե մեկ օր համբերեք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, այնպես չէ՞։
4. Նա շատ զբաղված է
Պատճառն առաջինին մի փոքր նման է, այն տարբերությամբ, որ տղամարդը, հնարավոր է, ցանկանում է, սակայն չի կարելի։ Չի կարելի, իհարկե, իր հասկացողությամբ։
Սակայն դրա հետ կա՛մ պետք է համակերպվել, կա՛մ զգուշորեն առաջարկել թուլանալ՝ ասելով, որ այդ միայն օգտակար կլինի։ Միաժամանակ առաջարկեք նրան օգնել աշխատանքային գործերում։
5. Նա ալկոհոլ է օգտագործել
Սովորաբար սեքսն ու ալկոհոլն այնքան էլ վատ չեն համադրվում, հատկապես ծանոթության սկզբում։ Երբ ամուսինները միմյանց լավ են ճանաչում եւ առաջին տարին չէ, որ միասին են ապրում, ապա սեռական մերձեցմանը կարող է նպաստել միայն ոչ թունդ ալկոհոլը։
Թունդ խմիչքները սեքսին միայն վնասում են (ի դեպ՝ նաեւ առողջությանը)։ Այդ պատճառով շատ խմած տղամարդուց օգուտ չկա։ Ու թեեւ գինովցած լինելու սկզբնական շրջանում նա ամենեւին էլ դեմ չէ սեքսին, դրանից այնքան էլ մեծ հաճույք չեք ստանա։
Հիմնականում, եթե տղամարդը ալկոհոլ է օգտագործել, ապա տուն գալով՝ անմիջապես պառկում է քնելու եւ սեքսի մասին ամենեւին էլ չի երազում։
6. Նա հիվանդ է
Այո, տղամարդիկ նույնպես հաճախ գլխացավ են ունենում եւ, առհասարակ, նրանք նույնպես հիվանդանում են եւ այդ պատճառով կարող են հրաժարվել սեքսից։ Բնականաբար, այդ երբեմն կարող է պարզապես պատճառաբանություն լինել, սակայն հիշեք, արդյո՞ք դուք նույնպես այդպես չեք վարվում։ Բայց եթե ամուսնու գլուխը «ցավում է», ապա այստեղ պետք է մտածել:
7. Նա կորցրել է սեռական կյանքի նկատմամբ հետաքրքությունը
Այսպիսի հոգեբանական խնդիր նույնպես հնարավոր է, որի պատճառը կարող է լինել ինչպես ընդհանուր ֆիզիկական կամ բարոյական հյուծվածությունը, այնպես էլ սեռական կյանքում անհաջողությունների շարքը։ Այնպես որ՝ եթե բավական երկար ժամանակ սեքս չեք ունեցել եւ բարելավում չի սպասվում, ժամանակն է որոշում կայացնել։
Խոսեք ձեր ամուսնու հետ, պարզեք, թե ինչն այնպես չէ, ինչն է նրան անհանգստացնում եւ այս իրավիճակից դուրս գալու ինչ ելքեր է տեսնում։ Հնարավոր է՝ ստիպված լինեք դիմել ընտանեկան հոգեբանի կամ սեքսոպաթոլոգի օգնությանը։
Եթե ձեզ համար թանկ է ձեր ամուսնությունը, դրա համար պետք է անայման պայքարել, ի դեպ՝ միասին։
8. Նրան չեն գրգռում կինը կամ զուգընկերուհին
Պսակադրությունից հետո դուք ավելորդ քաշ եք հավաքել, դիմահարդարվում եք միայն այն ժամանակ, երբ աշխատանքի եք գնում, տանը խալաթով եք շրջում, առավոտյան եք ցնցուց ընդունում, այլ ոչ թե երեկոյան։ Այս ամենն ազդում է հարաբերությունների վրա։ Տղամարդն ամեն դեպքում սեքս ուզում է, սակայն արդեն ոչ ձեզ հետ։
Այդ ժամանակ նա կգնի էրոտիկ ամսագրեր եւ տեսանյութեր, հաճախ եւ երկար ժամանակով կառանձնանա զուգարանում «Playboy»-ի թարմ համարը ձեռքին։ Վատագույն դեպքում սիրուհի կգտնի։
Ի՞նչ անել հարցի պատասխանը պարզ է։ Պետք չէ հանգստանալ այն բանից հետո, երբ դուք անձնագրում ստանում եք բաղձալի կնիքը։ Պետք է մշտապես գեղեցիկ լինել, հետեւել արտաքինին։ Գեղեցիկ եւ խնամված լինելը երբեք վատ չէ։
Ամուսնական դավաճանությունների եւ բաժանումների հիմնական պատճառը ձանձրույթն է, երբ առօրյան խամրեցնում է կիրքն ու ռոմանտիկան։
Ի դեպ, դրան նպաստում են ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը։ Մեկն իր վարքով, մյուսը՝ լռությամբ։ Այդ պատճառով, երբ տղամարդը սկսում է առանձնանալ, պետք է անպայման խոսել նրա հետ, պարզել պատճառը։ Եվ եթե այդ ձեր մեջ է, ապա պետք է անմիջապես ինչ-որ բան փոխեք։
9. Նա պարզապես չի ցանկանում
Կա նաեւ սեքսից հրաժարվելու՝ առաջին հայացքից ապշեցնող պատճառ։
Թվում է, թե տղամարդը միանգամայն առողջ է, աշխատավայրում առանձնապես չի լարվում, տանը հոգսերը նույնպես շատ չեն, կինը երիտասարդ է, գեղեցիկ, պոտենցիայի հետ երբեք խնդիրներ չեն եղել ու չկա, իսկ սեքս չի ցանկանում։ Ինչո՞ւ է այդպես լինում եւ ի՞նչ անել։
Հնարավոր է՝ ձեր ամուսնու համար ամենաինտիմ զբաղմունքն անկեղծ զրույցն է։ Նա ուզում է պաշտպանել իրեն սեքսից՝ որպես անօգուտ աշխատանքի եւ պլատոնական հարաբերություններին խանգարող հանգամանքի։
Եթե այդպես է, բայց ձեր սրտով չէ, ապա լուրջ պայքար է անհրաժեշտ, որպեսզի բոլոր հաճույքներով օժտված լիարժեք զույգ լինեք։ Գլխավորը՝ առանց ավելորդ զգայականության եւ փոխադարձ վիրավորանքների։
Բայց եթե սեքսից հրաժարվելու դեպքերը եզակի են, ուրեմն պետք չէ խնդիրներ ստեղծել։ Եթե այդ շարունակական բնույթ է կրում, նա ամեն անգամ պատճառաբանություն է փնտրում՝ սեռական մերձեցումից խուսափելու համար, ապա պետք է ահազանգեք. նվազագույնը խոսեք ձեր երկրորդ կեսի հետ, իսկ առավելագույնը՝ դիմեք մասնագետի օգնությանը։
Պետք է խոսել։ Մեր կյանքում խնդիրների մեծ մասն առաջանում է այն պատճառով, որ մենք խնդիրը փակում ենք մեր մեջ, չենք խոսում այդ մասին՝ հուսալով, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի։
Ցանկացած խնդրի լուծում սկսվում է խոսելուց, որն օգնում է հասկանալ պատճառները եւ հետո արդեն իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։
Նույնը վերաբերում է այն պատճառներին, որոնց հիման վրա էլ կինն է հրաժարվում սեքսից։
Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն անմիջապես դավաճանության գնալը, ինչպես շատ տղամարդիկ են անում, ելք չէ։ Դավաճանությունը երբեք չի լցնում դատարկությունը, որն առաջացել է սիրելի մարդու հետ խնդիրների հետեւանքով։
Խոսեք, խնդրի լուծման ընդհանուր ճանապարհ գտեք։ Այդ բարդ ու երկարատեւ ուղի է, սակայն միակը, եթե սեր կա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ