Խելացի կնոջ խելացի կանոններ

Like on FB:

Իմաստուն կինը միշտ հանգիստ է՝ չնայած պատժամիջոցներին եւ այլ գեոպոլիտիկ իրադարձություններին: Նրան երբեք չես տեսնի հանրահավաքին՝ ցուցապաստառ բռնած:

Նույն հանգիստ մոտեցումը տարածվում է նաեւ ընտանիքի վրա: Իմաստուն կինը երբեք չի պայքարում սկեսրոջ ազդեցության դեմ, ինչպես նաեւ ծնողներից չի նվաճում իր անկախությունը:

Նա շարունակում է զբաղվել իր գործերով եւ անել այն, ինչ իրեն պետք է, երբեք ոչ մեկին որեւէ բան չապացուցելով եւ ոչ մեկի հետ չփչացնելով հարաբերությունները:

Իմաստուն կինը նախ եւ առաջ մայր է, կին, դուստր եւ հետո միայն` խանութի տնօրեն, գլխավոր խմբագիր կամ դատախազ: Աշխատանքը նրա համար կարեւոր է, բայց առաջին տեղում չէ: Ավելի շուտ` աշխատանքը նրա շարունակությունն է: Մինչդեռ խելացի կնոջ համար աշխատանքը եւ գաղափարն ամեն ինչից վեր են: «Սեփական առաքելությունը կատարելիս», նա այդպես է կոչում դա, կարող է շուրջը բոլորին տրորել: Նրա հետ համագործակցել հնարավոր է, միայն եթե ՆՐԱՆ ձեզնից ինչ-որ բան է պետք: Եվ ոչ երբեք հակառակ պարագայում: Թե չէ կխեղդի ինտելեկտով:

Խելացի կինը մինչեւ հոգու խորքը վրդովված է հարեւանների, գործընկերների եւ ծանոթներից մի քանիսի բթությամբ եւ ստորությամբ: Նա իր բոլոր ուժերով ուզում է նրանց աչքից հանել ակնապանակները: Նրանց ցույց տալ, որ պետք է ոչ թե ոչխարների հոտի նման ապրել, այլ որպես անհատ: Որպես Մարդ: Իսկ իմաստուն կինը չի փորձի փոխել իր շրջապատի մարդկանց եւ աշխարհն ընդհանուր առմամբ: Նա ուրիշներին կընդունի այնպիսին, ինչպիսին կան եւ ավելի շուտ կսկսի ինքը փոխվել:

Իմաստուն կինը երբեք հետաքննություն չի անցկացնի եւ աչքը մտցնի իր իրավացիությունն ապացուցող փաստերը: Նա ուղղակի գիտե, որ երջանիկ է ոչ թե նա, ով իրավացի է, այլ նա, ով երջանիկ է:

Իմաստուն կինը երբեք չի արդարանում: Նա գուցե սխալներ է թույլ տվել, չի կարողացել ընդունել իրեն տեղի ունեցածից հետո եւ առաջ գնալ: Հակառակ սեռին նա գրավում է իր ներքին վիճակով` նախ եւ առաջ: Արտաքինը, խելքը, տարիքը, սոցիալական դիրքը, աշխատավարձը. այդ ամենը երկրորդական է: Նա գրավում է իր վիճակով` իրեն եւ կյանքը վայելելու կարողությամբ: Իսկ խելացի կինն ավելի շուտ ժամադրությանն իրեն կպահի, ինչպես եթե հարցազրույցի եկած լիներ: Կարդարանա եւ կբացատրի, թե ինչու է բաժանվել նախկին տղամարդուց, ինչպես նաեւ կթվարկի իր ուժեղ կողմերը:

Իմաստուն կինը սեր չի սպասում, այլ սկսում է սիրել իրեն: Ուրիշին սիրել հնարավոր է միայն, եթե քեզ լեցուն ես զգում: Նա վայելում է կյանքը. հանգստանում է լողափին, տանգոյով է զբաղվում կամ էլ հաճույքով աշխատում է: Իսկ սերը, ինչպես ասում են, ինքնիրեն կլինի:

Նրան չի վիրավորում այն, որ տղամարդն ուզում է առաջնորդ լինել: Նա իր աշխարհն է ստեղծում եւ տղամարդուն այնտեղ է հրավիրում տիրակալի դերում: Բայց հոգու խորքում գիտե, որ ինչ էլ ասեն, այդ աշխարհի ստեղծողն ինքն է: Խելացի կնոջ հետ, ինչպես միշտ, բարդ է: Նա հանդես է գալիս արդարության օգտին: Պարզելու համար, թե զույգում ով է առաջնորդը, նա տղամարդուն կնստեցնի բանակցությունների սեղանին եւ կսկսի համեմատել աշխատավարձերը: «Ես 80 հազար եմ ստանում, իսկ դու` 50, հետեւաբար ընտանիքում իմ ձայնը 37,5 տոկոսով ավելի ծանրակշիռ է»:

Իմաստուն կինը չի քննադատում: Նա կարողանում է խոսել` պահելով սեփական արժանապատվության զգացումը եւ չստորացնելով նրան, ում հետ խոսում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան