Կանանց 4 սխալ ընտանեկան հարաբերություններում

Like on FB:

Շատ հաճախ երիտասարդ կանայք գործում են այպիսի սխալներ, որոնք իսկապես մեծ ազդեցություն են ունենում ընտանեկան կյանքի եւ հարաբերությունների վրա։

Ահա այդպիսի չորս սխալ։

1. «Ես ամեն ինչ ինքնուրույն եմ անում»

Շատ հաճախ երիտասարդ կանայք խնայում են իրենց ամուսիններին եւ թույլ չեն տալիս, որ վերջիններս օգնեն իրենց այս կամ այն հարցում։ Սակայն ամենակարեւոր եւ պատասխանատու պահին, երբ իսկապես տղամարդու օգնության կարիքն են զգում, տղամարդն այլեւս կանանց կողքին չէ, քանի որ նա դրան սովոր չէ։ Ահա հենց այսպատճառով մի քանի տարի անց ամուսինների միջեւ վիճաբանություններ են առաջանում, որովհետեւ ոչ մեկը չի ցանկանա փոխել իր կենսակերպն ու կյանքի սկզբունքները, երբ դրանք իրեն շատ հաճելի ու ձեռնտու են։

Խորհուրդ. Ձեր համատեղ կյանքի առաջին օրից, խնդրեք ձեր ամուսնուն օգնել ձեզ այս կամ այն հարցում եւ թող տղամարդը հասկանա, որ կան գործեր, որոնց համար հենց նա  է պատասխանատու։

2. «Նա պետք է ինքնուրույն գլխի ընկնի»

Տղամարդը չի կարող ոչ մի բանի մասին գլխի ընկնել, որովհետեւ դուք էքստրասենսի հետ չեք ամուսնացել։ Ձեր ամուսինը գերմարդկային ունակություններ չունի եւ չի կարող գուշակել, թե ինչ եք դուք ցանկանում։  

Խորհուրդ. Եթե ինչ-որ մի բան եք ցանկանում ձեր ամուսնուց, ապա բարձրաձայնեք դրա մասին։ Թեկուզ փոքր-ինչ ուշ, բայց նա անպայման կկատարի ձեր խնդրանքը։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. նա պետք է հասկանա, որ բացի իրենից այդ գործը ոչ մեկը չի կարող կատարել։

3. «Իսկական տղամարդը անում է այն, ինչ պետք է»

Միանգամից առաջանում է հետեւյալ հարցը. «իսկ դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է անում իսկական տղամարդը»։ Կանայք շատ մեծ սխալ են գործում կարծելով, որ իրենք գիտեն, թե ինչպիսին է իսկական տղամարդը։ Այդ կարծիքը ձեւավորվում է սերիալների, ֆիլմերի արդյունքում, սակայն իրականում ամեն ինչ այլ է։ Եվ շատ հաճախ, երբ կնոջ ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը, նա սկսում է սկանդալներ բարձրացնել։

Խորհուրդ. ըտրեք՝ ցանկանում եք ապրել կատարյալ տղամարդու հետ, բայց միայնակ, թե՞ ապրել իրական տղամարդու հետ եւ զգալ իրական հարաբերությունների շունչը։

4. «Նա պետք է անի այն, ինչ ես եմ ասում»

Շատ կանայք չեն ընդունում այն, ինչ անում են իրենց ամուսինները։ Տղամարդը գնացել էր խանութ, բայց հացի փոխարեն բերել էր բուլկի՝ պատճառաբանելով, որ հաց չի եղել։ Կինը սկսում է քննադատել ու վիճաբանել ամուսնու հետ, որ նա այնպես չի արել, ինչպես ինքն էր ցանկանում։ Արդյունքում, հաջորդ անգամ ամուսինն ընդհանրապես չի ցանկանա խանութ գնալ։

Խորհուրդ. ընդունեք ձեր ամուսնու լավ  ու դրական քայլերը։ Այդպես նա հասկանում է, որ դուք արժեւորում եք նրա քայլերն ու կարծիքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Բաներ, որոնց նկատմամբ տղամարդիկ անտարբեր են անկողնում
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
Կանացի 5 սխալներ ինտիմ մերձեցման ժամանակ, որոնք փչացնում են հարաբերությունները
«Կանանց անկյուն»․ Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ութ նշան, որ կինը տղամարդու հետ լինելու կարիք ունի

Latest

Սոդայի օգտագործման 15 եղանակ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ
Թեստ. Կկարողանա՞ք արդյոք անսխալ անվանել աշխարի ամենամեծ բաները
Իսկ դուք այստեղ նկատեցի՞ք կանաչ Lamborghini-ն. միայն սուր աչք ունեցողներն են այն տեսնում (Photo)
4 նշան, որ տղամարդը պատրաստվում է ձեզ լքել. շատերը նախընտրում են դրանք չնկատել
Այս ԹԵՍՏԸ կարող են անցնել միայն բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ
Հարց իսկական «Շերլոկ Հոլմսերի» համար. Ձեզ փակել են սենյակում հոգեկան հիվանդի հետ ու տվել 3 հնարավորություն. 3-ից ո՞րն է ճիշտ
9 խորհուրդ պրոֆեսիոնալներից, որոնք կօգնեն Ձեզ երկար ժամանակ պահպանել մազերի լավ տեսքը
Հանելուկ թագավորի և թագուհու՝ թույնով լի բաժակների մասին
5 աննրբանկատ հարցեր, որոնք նյարդայնացնում և հունից հանում են աղջիկներին