Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ

Like on FB:

Համացանցի անծայրածիր աշխարհում մենք մի հիանալի նյութ ենք գտել, որը ցանկանում ենք ներկայացնել մեր շատ սիրելի կանանց ուշադրությանը։

1.Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։ Նրանք միանգամից ցույց են տալիս, որ երկնքից իջել են հենց իրենց տղամարդու համար։ Նրանք մշտապես ժամանակ չունեն ու նարնց եւ աշխատանքի վայրում, եւ ընտանիքում, եւ անձնական կյանքում ամեն ինչ կատարյալ է։ Սակայն իրականում հակառակն է, պարզապես նման կանայք շատ լավ ձեւացնում են։

2. Չափազանց նրբաճաշակություն

Սա նույնպես կնոջ բանվորության բնորոշ մի գիծ է, որը նյարդայնացնում է տղամարդկանց։ Նման կանայք իրենց ժամանակն անցկացնում են ավանգարդ փառատոններում, եւ տղամարդը նրանց կողքին իրենց զգում են «սպիտակ ագռավի» նման են զգում։

3.  Չափազանց «ճշտապահություն»

Երբ արդեն մտերմանում ես այս տիպի կանանց հետ, նրանք ստիպում են քեզ հետեւել իրենց ճշտապահությանը եւ ընդունել դա։ Նման կանայք չեն խմում, չեն ծխում, քնում են ուղիղ 23։00-ին եւ յոգայով են զբաղվում.. այդ պարագայում հարց է առաջանում, իսկ նա երբեւէ սեքսով զբաղվել է. միգուցե դա էլ է վատ սովորություն համարվում նրա համար։

4. Ամուսնանալու մոլագար ցանկություն

Եթե երկրորդ հանդիպումից հետո ձեզ հրավիրում են ծնողների հետ ծանոթանալու, ապա հարկավոր է փախչել։ Նման կանանց կարելի է միանգամից «բացահայտել», քանի որ նրանք մշտապես խոսում են ընտանեկան արժեքների, ծնողների եւ սեփական ընտանեկան օրրանն ունենալու մասին։ Հավատացեք, տղամարդիկ դեմ չեն ընտանիք կազմելուն, բայց պետք է թողնել, որ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին կատարվի։

5. Համոզմունքն այն մասին, որ տղամարդը եւս մեկ «դրամապանակ» է

Ոչ մի նորմալ տղամարդ թույլ չի տա կնոջն առաջին ժամադրության ժամանակ իր փոխարեն վճարել ընթրիք կամ տաքսիի համար։ Բայց աստիճանաբար տղամարդիկ հոգնում են սպասել այն պահին, երբ կինը կհասկանա, որ նրա առաքելությունը վճարելը չէ։ Առաջին հանդիպման ժամանակ առատաձեռնությունը շատ ողջունելի է, սակայն սա չի կարող անվերջ շարունակվել։ Տղամարդը պետք է լինի ձեր սիրելին, ոչ թե ձեր դրամապանակը կամ հովանավորը։

6. Տղամարդուն չափից շատ մեծ ուշադրություն եւ հոգատարություն ցուցաբերել

Գենետիկորեն ցանկացած տղամարդ սիրում է մի քիչ ազատ լինել։ Սակայն եթե դուք ամեն վայրկյան հետապնդում եք նրան, ապա հավանաբար նա «փախուստի պլան» կմշակի։

7. Ավագ դպրոցի ուսուցչուհի

Նման կանայք տարբերվում են անգամ իրենց հագնելու ոճով։ Խիստ դասական կոստյում կամ նույնիսկ եթե դա «casual» ոճի հագուստ է, ապա այն չպետք է ընդգծի նրա սեքսուալությունը։ Նա քայլող հանրագիտարան է  եւ ունի իր սեփական կարծիքը։ Բայց նա չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ նա պետք է սիրախաղ սկսի տղամարդու հետ եւ երբեմն անգամ միամիտ ձեւանա՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար։ Նրա հետ զրուցելիս տղամարդը սովորաբար հայտնվում է շատ տհաճ իրավիճակում, քանի որ նա ցուցադրում է խորը գիտելիքները քաղաքական, ճշգրիտ գիտությունների եւ մեխանիկայի մասին։

8. Կանայք, ովքեր կենտրոնացած են իրենց արտաքին տեսքի վրա

Նման կանայք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են նվիրելով իրենց մարմնին։ Օրը բաժանվում է երկու մասի՝ մինչեւ գեղեցկության սրահ գնալը եւ դրանից հետո։ Կատարյալ մարմին, խնամված մաշկ, բայց ներսում՝ դատարկություն։ Նա այնքան է տարված եղել իր արտաքին տեսքով, որ մոռացել է կամ մոՐացել է ներքինի մասին։  Իհարկե, տղամարդկանց գրավում են գեղեցիկ արտաքինով կանայք, բայց երկարատեւ հարաբերությունների համար միայն դա բավական չէ։

9. Համառ կարիերիստ

Նման կնոջ հետ հետաքրքրիր է խոսել տնտեսության, նավթի գների, դոլարի կուրսի մասին, բայց որոշ ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ նրա համար առաջինը բիզնեսն ու կարիերան է։  Սովորաբար նման կանայք «պարզապես ընկեր» կամ «հետաքրքիր զրուցակցի» կարգավիճակում են մնում։

10. «Ցեց» կանայք

Թվում է, թե կինը շատ նուրբ, անուշիկ եւ դաստիարակված է, բայց ինչ-որ բան չի բավականացնում. կրակ, կիրք, կենսասիրություն չկա։ Այս կանայք սիրում են դառնալ տղամարդու ստվերը, բայց ոչ՝ նրա իմիջի լրացումը։ Տղամարդը միշտ կփորձի թաքցնել նրան իր շրջապատից, քանի որ նա յուրօրինակ հատկություն ունի՝ աննկատ մնալ նույնիսկ ամենաաղմկոտ շրջապատում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Ինչ անհագ պահանջմունքներ ունի տղամարդը սիրային հարաբերություններում՝ ըստ նրա Կենդանակերպի նշանի
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

Ամուսնալուծված տղամարդու հետ երջանիկ ամուսնության կանոններ. Միխայիլ Լոբկովսկու կարծիքը
Տարիներ առաջ՝ նախքան սիլիկոնն ու Ֆոտոշոփը, կամ 90-ականների շքեղ կանանց 20 լուսանկար
Սիրով ավելի հաճախ զբաղվելու 5 պատճառ
Գիտնականները պատմել են կանացի գեղեցկության 10 թերագնահատված նշանների մասին, որոնք իրականում գրավում են տղամարդկանց
Ինձ միայն սիրեկան չի պետք… Ինձ պետք է նա, ով…
3 տիպի տղամարդ, որոնցից պետք է զգուշանալ. Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը կանանց համար
Երբ տղամարդը որոշում է, որ ցանկանում է քեզ հետ լինել
Աշխարհի տների տարօրինակությունները, որոնք ռացիոնալ բացատրություն ունեն
7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է