Տղամարդ, որին չի կարելի բաց թողնել

Like on FB:

Ներկայացնում ենք տղամարդու հինգ հատկանիշներ, որոնք կհուշեն, որ ձեր կողքին իդեալական տղամարդ է։

1. Երբ նա ձեզ է նայում, իրոք ձեզ է նայում

Եթե տղամարդը նայում է ուղիղ ձեր աչքերին` ստեղծելով անտեսանելի խողովակ, որը միավորում է ձեզ երկուսիդ, նա իրոք էլ փորձում է տեսնել ձեր հոգին:

Նա փորձում է պատկերացում ստանալ մարդու մասին, որն անընդհատ թաքնվում է ձեր աչքերի հետեւում: Նա ուզում է հասկանալ ձեր իսկական էությունը` այն, ինչը ձեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին կաք: Նա ուզում է հասկանալ, թե արդյոք իր հոգին իրեն հարմարավետ կզգա ձերի կողքին:

Փաստացիորեն` նման հայացքը սիրո խոստովանություն է: Հատկապես եթե դուք ամեն օր այն որսում եք ձեզ վրա: Եթե ձեր տղամարդը ձեզ է նայում այդ եղանակով, համարեք, որ ձեր բախտը խոշոր հաշվով բերել է:

2. Նա բարի մարդ է. դա քիչ բան չէ

Տղամարդիկ սովորաբար ծայրաստիճան ագրեսիվ արարածներ են: Նրանք անընդհատ փորձում են իրենց մնացած բոլորից ավելի բարձր դնել: Կան նաեւ անկամ տղամարդիկ, որոնք ամեն գնով խուսափում են պատասխանատվությունից եւ դիմակայությունից: Եվ արժե, որ դուք հեռու մնաք տղամարդու այդ երկու տեսակից:

Բայց կա տղաների տեսակ, որոնք կարողանում են իրենց մեջ համադրել առաջնորդական ուժեղ կողմերը եւ հոգեկան ջերմությունը: Դրանք այն տղամարդիկ են, որոնք կարողանում են սիրել ամբողջ սրտով, բայց միաժամանակ ծայրաստիճան ագրեսիվ եւ դաժան են ճակատամարտում: Նրանք ճակատամարտեր չեն սկսում, բայց ավարտում են դրանք:

Եթե տղամարդու մեջ միաժամանակ համադրվում է ուժ եւ կարեկցանք, երբեք բաց մի թողեք նրան:

3. Նա աշխատում է իր հաջողության վրա

Լավ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է մասնագիտական հաջողության հասնել: Պարտադիր չէ, որ դուք միլիոնատեր կամ աշխարհի չեմպիոն դառնաք, բայց  կենսական հաջողությունների փոքր թիվը ձեզ թույլ չի տա հպարտանալ ձեր կյանքով:

Հաջողության, ինչպես եւ կյանքում ամեն ինչի համար երկար եւ ոլորուն ճամփա է պետք անցնել: Ուզածիդ հասնելու համար համբերություն եւ համառություն է անհրաժեշտ: Հարստության պարադոքս. որքան ավելի դանդաղորեն ես առաջանում դեպի նպատակը, այնքան մեծ է հավանականությունը, որ կհասնես դրան:  Եթե ձեր կողքին այնպիսի տղամարդ է, որը ենթագիտակցական մակարդակում հասկանում  այդ ճշմարտությունը, գնահատեք նրան, որպես ձեր ունեցած ամենաթանկ բան:

4. Նա աներեւակայելիորեն փառասիրական երազանքներ ունի, բայց միաժամանակ ամուր կանգնած է գետնին

Ո՞ր կինը չի ցանկանա մեկ անձի մեջ ստանալ երազողի եւ համեստ իրատեսի: Դա հավանաբար  իդեալական տղամարդն է. ուզում է հասնել աստղերին, բայց հասկանում է, որ առայժմ միայն լուսինը կարող է ստանալ:

Այնուամենայնիվ, նա թույլ չի տա, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան իրեն խանգարի իրականացնել իր հավակնությունները: Եվ թույլ չտալ, որ դա նրան խանգարի վայելել իր ժամանակավոր հաջողությունները:

Նման տղաները երբեք չեն դադարում անել ամեն հնարավորը իրենց եւ զուգընկերոջ կյանքը բարելավելու համար: Եվ երբեք չեն խոստանում այն, ինչ ի վիճակի չեն ձեզ տալ:

5. Նա ինքնավստահ է, բայց ինքնավստահ հիմար չէ: Նա մի քիչ հանդուգն է, բայց ոչ շատ 

Եթե դուք գտել եք ինտելեկտուալ, իմաստուն եւ միաժամանակ կտրուկ տղամարդու, ուրեմն նա իրոք արժանի է ձեր երջանկության պահապանը լինելու: Իհարկե, քանի դեռ շատ չի կոպտում ձեզ:

Մի թեթեւ հանդուգն տղամարդիկ իրոք գրավում են կանանց, բայց քանի դեռ նրանց վստահությունը չի վերաճել ավելորդ ինքնավստահության:

Մենք կենսաբանորեն ծրագրված ենք` գնահատելու ուժը դրա բոլոր դրսեւորումներում:

Հեղինակ՝ Paul Hudson

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
4 բան, որ տղամարդիկ պետք է իմանան կանացի մարմնի մասին
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց