Համբույրի հոգեբանությունը

Like on FB:

Զգայական աշխարհի հոգեբանության հարցերի խոշոր մասնագետ Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, թե համբուրվելու սերը մարդու հոգեսեռական զարգացման օրալ ժամանակաշրջանի մնացորդն է:

Այդ ժամանակահատվածը բնորոշվում է բերանի եւ շուրթերի միջոցով սեռական հաճույք ստանալով եւ ավարտվում է դեռեւս վաղ մանկությունում (3 տարեկանում):

Այնուամենայնիվ, մարդու զգայական աշխարհում մնում է շրթունքների խթանման ենթագիտակցական սերը, ինչն ապացուցում է համբույրից ստացվող հաճույքը:

Սակայն կենսաքիմիան եւ ֆիզիոլոգիան բացատրում են համբույրի միայն ծագումը, չեն արտացոլում նրա հոգեւոր նշանակությունը: Հաճախ շրթունքների համբույրը անհամեմատ ավելի հուզական, զգայական, ռոմանտիկ եւ քնքուշ է լինում, քան էրոգեն հատվածների համբույրները: Իհարկե, ինտիմ հատվածներում համբույրներն անհամեմատ ավելի գրգռող են, բայց շուրթերը համբուրելու նվիրական իմաստը դրանցով չի փոխանցվում:

Զգայական հարաբերությունների ոլորտում սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքիր եզրակացությունների են հանգեցրել: Զույգերի մեծամասնությունում, երբ հարաբերությունները սովորական են դառնում կամ մոտենում են ավարտին, համբույրներն ավելի վաղ են անհետանում, քան սեքսը: Ստացվում է, որ համբույրներն այն անտեսանելի թելն են, այն կամուրջը, որը կապում է մարդկանց հոգեւոր աշխարհը: Պատահական չէ, որ բոլոր մշակույթներում «սիրո քրմուհիները» չեն համբուրում իրենց զուգընկերների շուրթերը: Համբույրի նշանակությունը գովերգվում է արվեստի մեջ` երաժշտության, գրականության, կինեմատոգրաֆի:

Համբույրը շփման մի տեսակ է, անցում շփման յուրահատուկ մակարդակի, որտեղ գործարկված են միայն հույզերը: Մարդիկ իրենց կեսերին հաճախ հայտնաբերում են հիմնվելով, առաջին հերթին, հենց շուրթերի համբույրից իրենց զգացողությունների վրա: Անչափահասներն արդեն հասկանում են, որ համբույրը կարեւոր է, իսկ լավ համբուրվելու կարողությունը շատ արժեքավոր է: Գործնականում յուրաքանչյուր մարդ պահում է իր առաջին համբույրի հիշողությունը:

Գոյություն ունեն համբույրի բազմաթիվ տեխնիկաներ: Բայց ոչ մի տեխնիկա չի փոխանցում գլխավորը` անկեղծությունը: Դա համբույրի գլխավոր չափանիշն է: Անհնար է կեղծել, վերստեղծել անկեղծ համբույրը, որովհետեւ յուրաքանչյուր առանձին վերցրած համբույր անկրկնելի է, յուրահատուկ, նվիրական, խորապես ինտիմ ինչ-որ բան արտահայտող:

Արժե հավելել, որ դրական հույզերից, տրամադրության բարձրացումից, ընդհանուր լավ ինքնազգացողությունից բացի, համբույրը զուտ առողջարար առումով շատ օգտակար է: Այսպես, նկատել են, որ համբույրներն օգնում են դեմքի մաշկը լավ վիճակում պահել, հետեւաբար դրանք կրճատում են կնճիռների ի հայտ գալը: Դեմքի ավելի քան 30 մկան, որոնք մասնակցում են համբույրին, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա. այն ձիգ եւ հարթ է դառնում: Համբույրի դեպքում օրգանիզմում ադրենալինի զգալի քանակություն է արտադրվում, ինչն ակտիվացնում է օրգանիզմի բոլոր օրգանները: Զարկերակը հաճախանում է (մինչեւ րոպեն 150 հարված), արյան շրջանառությունը մեծանում է, արդյունքում օրգանիզմի բջիջները զգալիորեն հարստանում են թթվածնով: Համբույրի դեպքում օրգանիզմները թուք են փոխանակում, որում անհրաժեշտ հակաբիոտիկներ են պարունակվում: Այդպես` փոխադարձաբար ամրապնդվում է իմունիտետն ու ընդհանուր վիճակը: Համբույրն ի վիճակի է նվազեցնել ցավը. համբույրի ընթացքում էնդորֆին է արտադրվում` հորմոն, որը ցավազրկող հատկանիշներ ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում