Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն

Քաղցկեղային ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է բուժվում, եթե այն հայտնաբերում են վաղ փուլերում, եւ արգանդի վզիկի քաղցկեղը բացառություն չէ:

Քանի որ քաղցկեղի այս տեսակը երկար ժամանակ առանց ախտանիշների է զարգանում, բավականին հաճախ այն հայտնաբերում են հաջողությամբ բուժելու համար չափազանց ուշ, հատկապես այն երկրներում, որտեղ սքրինինգային հետազոտություններ չեն անցկացնում:

zNews-ը ներկայացնում ենք մի քանի ախտանշաններ, որոնք կարող են նշել արգանդի վզիկի քաղցկեղի, ինչպես նաեւ մի քանի այլ հիվանդությունների առկայության մասին: Ոչ մի դեպքում չի կարելի այս ախտանշաններն անտեսել:

«Ոչ նորմալ» արյունահոսություն

Դաշտանից դուրս ցանկացած արյունահոսություն ոչ նորմալ է համարվում՝ լինի դա արյունահոսություն սեքսի ժամանակ թե հետո կամ դաշտանադադարը սկսվելուց հետո: Եթե դաշտանից դուրս արյուն եք նկատել, անպայման բժշկի դիմեք, նույնիսկ եթե ձեզ այլեւս ոչ մի բան չի անհանգստացնում:

Ցավ սեքսի ժամանակ

Սեքսի ժամանակ ցավը կարող է լինել մի ամբողջ շարք հիվանդությունների ախտանշան, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի: Առողջ կինը սեքսի ժամանակ ցավ չպետք է զգա, ուստի եթե ձեզ անհանգստացնում է ցավը կամ անհարմարավետությունը, անպայման բժշկի դիմեք:

Հեշտոցից արտառոց արտադրություն

Եթե հեշտոցից արտադրության գույնը, հոտը կամ կազմությունը փոխվել են, բժշկի հետ խորհրդակցելու առիթ է: Այսպիսի փոփոխությունների պատճառները կարող են տարբեր լինել՝ ինֆեկցիաներից մինչեւ ուռուցքային հիվանդություններ:

Քաշի հանկարծակի կորուստ

Եթե նիհարում եք, չնայած դրա համար ոչ մի քայլ չեք ձեռնարկում, սա նույնպես մասնագետին դիմելու պատճառ է: Բավական հաճախ ախորժակի կորուստը եւ չկանխամտածված նիհարելը դիտվում են քաղցկեղային հիվանդությունների ժամանակ:

Ցավ գոտկատեղում

Գոտկատեղում ցավը կարող է հայտնվել ամենատարբեր պատճառներով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մինչեւ ուռուցքային հիվանդություններ: Եթե ցավը գրեթե մշտական է եւ շարունակվում է արդեն երկար ժամանակ, բժկի մոտ հետազոտվելու ճիշտ ժամանակն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը