Գիրացնող դիետա. ինչպե՞ս ձեռք բերել անհրաժեշտ կիլոգրամները

Ասում են՝ եթե կինը 170 սմ և ավել հասակ ունի, բայց կշռում է 45 կգ-ից պակաս, լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել անգամ անպտղության:

Նիհար ու գեղեցիկ մարմինն իհարկե գայթակղիչ է, բայց լինում է արտասովոր, տգեղության հասնող նիհարություն, որ հիվանդություն է, և, ինչպես բոլոր հիվանդությունները, ունի բուժման կարիք:

Խիստ նիհար կանանցից շատերը կարծում են, թե պետք է դիետա պահել, որը լինի նիհարեցնող դիետայի ճիշտ հակառակ տեսակը, այսինքն՝ ուտել ամեն ինչ, երբ պատահի ու ինչքան հնարավոր է շատ:

Ո’չ… Սա միանշանակ սխալ մոտեցում է:

Ճաշացանկն ավելացնել պետք է աստիճանաբար ու խելամիտ:

Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ քաշ ավելացնել: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել:

Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Կարևորը’ թույլ չտալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա. պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև սովածությունը:

Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը:

Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն:

Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր:

Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ. համեղ է և օգտակար:
Չմոռանաք ածխաջրերի մասին : Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը:

Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց մեծ փոր: Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո’ … ուղղակի Ձեր վարժությունները փոքր -ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)