3 տարածված ըմպելիք, որոնք «սպանում են լյարդը»

Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի հիմնական գործառույթն արյունը զտելն ու վնասակար տարրերից մաքրելն է։ Այն վերահսկում է հորմոնալ բալանսը, կարգավորում է սպիտակուցների, ճարպերի ու շաքարի փոխանակությունը, ինչպես նաև կուտակում է վիտամինները, արտադրում է կենսական նշանակություն ունեցող սպիտակուցներ և դուրս է բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից։

Աղեստամոքսային տրակտում հայտնված ամեն ինչ վերամշակվում ու զտվում է լյարդի միջոցով, ուստի դրա ճիշտ աշխատանքը շատ կարևոր է։ Սա է պատճառը, որ հարկավոր է անել հնարավոր ամեն բան այս օրգանի առողջությունն ու ակտիվությունը պահպանելու համար։

Լյարդի առողջության պահպանման համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա վիճակի վատթարացմանը նպաստող գործոններից, որոնցից մեկը կարող է լինել որոշակի ըմպելիքների գործածությունը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լյարդի համար առավել վնասակար ըմպելիքները, որոնցից հարկավոր է խուսափել։

Ալկոհոլային ըմպելիքներ

Բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները բացասաբար են անդրադառնում լյարդի աշխատանքի վրա և հաճախ են դառնում լուրջ խնդիրների զարգացման պատճառ։ Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել անգամ լյարդի ցիռոզի՝ ամենավտանգավոր հիվանդություններից մեկի զարգացման, որի դեպքում օրգանի առողջ հյուսվածքները սպիանում են։ Սակայն այս կործանարար փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում։ Ջոնս Հոփքինսի բժշկական կենտրոնի մասնագետների տվյալներով՝ գոյություն ունեն որոշակի նախնական փուլեր, որոնք նախորդում են ցիռոզին։ Դրանցից հիմնականներն են օրգանի բջիջներում ճարպի կուտակումը (ճարպային դիստրոֆիա) և սուր բորբոքումը (ալկոհոլային հեպատիտ), որը հանգեցնում է լյարդի բջիջների մահվան ու հյուսվածքների սպիացման։ Այնուամենայնիվ մասնագետները շեշտում են, որ լյարդի ճարպակալումը դեռ անդառնալի խնդիր չէ, ուստի ժամանակին ալկոհոլի գործածությունից հրաժարվելու դեպքում կուտակված ճարպից աստիճանաբար հնարավոր կլինի ազատվել։

Գազավորված ու քաղցր ըմպելիքներ

Շաքար պարունակող ըմպելիքները համարվում են ճարպակալմանը նպաստող կարևորագույն գործոնը, սակայն քչերին է հայտնի, որ դրանք հանգեցնում են նաև լյարդում ճարպերի կուտակման։ Քաղցր ըմպելիքներում պարունակվող մեծ քանակությամբ շաքարն ու ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը լյարդը վերածում է ճարպի, իսկ այդ ճարպի ավելցուկն ավելի ուշ կուտակվում է բջիջներում՝ դառնալով լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս սահմանափակել քաղցր ըմպելիքների գործածությունը։

Սուրճ

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից է, որը համարվում է բավական առողջարար, սակայն որոշ դեպքերում այն ևս կարող է վնասակար լինել լյարդի համար։ Այս դեպքում ամեն ինչ կախված է օգտագործվող սուրճի տեսակից։ Առանց հավելումների սև սուրճը կարող է օգտակար լինել լյարդի համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կատեխին հակաօքսիդանտ, որը պարունակվում է նաև կանաչ թեյի մեջ, ինչպես նաև մի շարք օգտակար պոլիֆենոլներ։ Բացի այդ, հետազոտութունները ցույց են տվել, որ սուրճը կարող է պաշտպանել քաղցկեղի որոշ տեսակներից, այդ թվում նաև լյարդի քաղցկեղից։ Gastroenterology ամսագրում հրապարակված մետաանալիզը ցույց է տվել, որ սուրճի օրական երկու հավելյալ բաժակի գործածությունը նվազեցնում է լյարդի քաղցկեղի հավանականությունը 43 տակոսով։

Սակայն այս ըմպելիքը կարող է նաև վնասակար լինել լյարդի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցր կամ մեծ քանակությամբ բարձր յուղայնությամբ սերուցք պարունակող սուրճը նույնքան վնասակար է օրգանի համար, որքան գազավորված քաղցր ըմպելիքները, ուստի լյարդին վնաս չհասցնելու համար հարկավոր է ճիշտ սուրճ օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ