Հորմոնալ խանգարումների մասին հուշող հիմնական ախտանշանները

Հորմոնալ ֆոնի կայունությունը շատ կարևոր է հուզական ու ֆիզիկական բալանսի և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այս կամ այն հորմոնի մակարդակի ախտաբանական բարձրացումը կամ նվազումը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման:

Միևնույն ժամանակ հորմոնալ դիսբալանսն ամենատարածված խանգարումներից մեկն է, որը հատկապես հաճախ է հանդիպում կանանց շրջանում և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է շատ վտանգավոր լենել:

Բժիշկ-ներզատաբան Իրինա Միլոնովան «Վեչերնյայա Մոսկվա»-ի («Вечерняя Москва») հետ զրույցում ներկայացրել է հորմոնալ խանգարման մասին հուշող 6 հիմնական ախտանշանները, որոնք անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։

Ավելորդ քաշ

Հորմոնալ խանգարումների մասին հուշող ամենատարածված ախտանշանն ավելորդ քաշն է, որից չի հաջողվում ազատվել անգամ հատուկ սննդակարգերին հետևելու և ֆիզիկապես ակտիվ լինելու դեպքում։ Մասնագետի խոսքով՝ քաշի նվազեցման ամենաէքստրեմալ միջոցների կիրառման դեպքում անգամ ավելորդ կիլոգրամները շատ դանդաղ կնվազեն, սակայն կվերադառնան գրեթե ակնթարթորեն։

Սեռական համակարգի աշխատանքի խանգարումներ

Հորմոնալ դիսբալանսը կարող է տարբեր կերպ անդրադառնալ կանանց ու տղամարդկանց սեռական համակարգերի աշխատանքի վրա՝ դառնալով որոշակի խնդիրների զարգացման պատճառ։ Տղամարդկանց դեպքում հորմոնալ խանգարման մասին կարող է հուշել էրեկտիլ դիսֆունկցիան, մինչդեռ կանանց դեպքում կարող են նկատվել դաշտանային ցիկլի խանգարումներ։ Բացի այդ, կանանց մոտ կարող են նկատվել նաև դաշտանի ժամանակ սովորաբար ի հայտ եկող զգացողությունների փոփոխություն, որոնք ևս չի կարելի անտեսել։ Օրինակ՝ եթե 20 տարեկանում դաշտանի օրերին կնոջ մոտ նկատվում էին որովայնի ու կրծքագեղձերի ցավեր, դաշտանը միշտ հստակ տևողություն էր ունենում, իսկ դաշտանային արտադրությունը լինում էր առատ կամ սակավ, ապա 40 տարեկանում դաշտանի ընթացքը պետք է նույն կերպ լինի։ Կնոջ տարիքը, սեռական կյանքը, ծննդաբերություններն ու անգամ բեղմնականխիչ դեղամիջոցների ընդունումը չպետք է ազդեն դաշտանային ցիկլի վրա, ուստի ցանկացած նման փոփոխության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Հաճախասրտություն (տախիկարդիա)

Սեփական սրտի զարկերը լսելը նորմալ չէ, ուստի սրտի զարկերի արագացման ու հաճախասրտության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է բուժզննում անցնել։ Մասնագետի խոսքով՝ սա հորմոնալ խանգարման մասին հուշող ամենավտանգավոր ախտանշանն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Նման դեպքերում չի բացառվում, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել վահանագեղձի աշխատանքի խանգարումներով, ուստի անհապաղ բժշկին դիմելը շատ կարևոր է։

Բարորակ ուռուցքներ

Վահանագեղձի և հիպոֆիզի աշխատանքից կախում ունեցող օրգաններում բարորակ ուռուցքների ի հայտ գալը ևս վկայում է հորմոնալ բալանսի խանգարման մասին, ուստի դրանք նույնպես չի կարելի անտեսել։ Խոսքը հարվահանագեղձերի, կրծքագեղձերի, մակերիկամների, ստամոքսի լորձաթաղանթների, լեղապարկի, լյարդի, ձվարանների, արգանդի, միզուկի և էնդոցերվիքսի մասին է, որոնց հատվածում էլ հաճախ հատնաբերվում են հորմոնալ խանգարումներով պայմանավորված ուռուցքները։

Մաշկային ցան

Հորմոնալ խանգարումների մասին հուշող ամենատարածված ու ակնհայտ ախտանշաններից մեկը մաշկային ցանն է, որը կարող է ի հայտ գալ դեմքի տարբեր հատվածներին, ինչպես նաև ուսերի վերին հատվածին, մեջքին, ազդրերի հետին հատվածին, իսկ որոշ դեպքերում նաև կրծքին։ Մաշկային նման խնդրի առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մազաթափություն

Հորմոնալ խանգարման մասին կարող է հուշել նաև մազերի վատ վիճակը։ Այս խնդրի դեպքում մազաթափությունն առավել ակնհայտ է լինում։ Մազերը կարող են զգալի քանակությամբ մնալ բարձի վրա, սանրի վրա կամ մազակալների վրա, ուստի նման խնդիր նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրա պատճառը։ Բացի այդ, հորմոնալ խանգարումն անդրադառնում է նաև մազերի որակի վրա և կարող է դառնալ վաղաժամ ճերմակելու պատճառ, ինչը ևս ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

«Եթե ձեզ մոտ հայտնաբերել եք օրգանիզմի վիճակի ֆիզիկական խանգարումների մասին հուշող թվարկված նշաններից որևէ մեկը, ապա բուժզննում անցնելու և բուժումը ժամանակին սկսելու համար հավելյալ անգամ ներզատաբանին կամ թերապևտին դիմելն ավելորդ չի լինի», – եզրափակել է մասնագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը