Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել

Կղանքը, որը «լողում է» ջրի երեսին եւ չի խորտակվում, կարող է տարբեր խախտումների, այդ թվում՝ ցելիակիի եւ պանկրեատիտի նշան լինել։

Այդ երեւույթի մյուս հնարավոր բացատրությունը կղանքի մեջ ճարպի մեծ պարունակությունն է։

Մասնագետի խոսքերով՝ այս պատճառն ավելի լուրջ է եւ ուշադրության արժանի, քանի որ կղանքում ճարպի ավելցուկը դեռեւս չի նշանակում, որ մարդը չափազանց շատ ճարպ է ուտում․ այդ յուրահատկության հետեւում թաքնված է օրգանիզմի աշխատանքի խափանումը։

«Լողացող կղանքը եւ ճարպի ավելցուկը, որը դա առաջացնում է, առողջության տարբեր խնդիրների մի քանի ինդիկատորներ են, որոնք ունեն նույն ընդհանուր ախտանիշը՝ մալաբսորցիա։ Դա նշանակում է, որ ձեր մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ, որ ձեր մարմինը, ինչպես հարկն է, չի յուրացնում սննդարար նյութերը, որ դուք չեք կարողանում ճիշտ մարսել սնունդը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքերով՝ երեք վիճակ կարող է հանգեցնել նրան, որ շատ ճարպեր պարունակող կղանքը դադարի խորտակվելուց՝ ցելիակիան, լակտոզայի դժվարամարսությունը կամ պանկրեատիտը։

«Այս վիճակներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մարդու կղանքի մեջ ճարպի քանակի մեծացմանը, եւ դրանք բոլորը խախտում են մարսողությունը։ Ցելիակիի ժամանակ օրգանիզմը չի յուրացնում մի խումբ սպիտակուցներ, որոնք գոյություն ունեն որոշակի հացահատիկների օսլայի մեջ, այն դեպքում, երբ լակտոզայի դժվարամարսությունը կաթի հանդեպ ալերգիա է առաջացնում։ Պանկրեատիտը առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձում մարսողական հյութերը սկսում են մարսել հենց ենթաստամոքսային գեղձը եւ, հետեւաբար, վնասում են գեղձը»,- ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել չամաչել նայել կղանքը զուգարան գնալուց հետո։ Եթե լողացող կղանքը շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ ավելի երկար է դիտարկվում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները