Ռեհանի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Հնդկաստանում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում:

Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:

Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի արևադարձային շրջանները, որտեղ, ի տարբերություն Եվրոպայի, ուր ռեհանը հասել է միայն 16-րդ դարում, այն լայն տարածում է ունեցել խոհանոցում ավելի քան 5000 տարի:

Իսկ հենց նույն «Ocimum» անվանումը ծագել է հունարեն «արքա» բառից:

Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ էլ ասում են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»:

Ռեհանի օգտակար հատկանիշները

Նախևառաջ, ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը ինքնին հիվանդություն չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում կարող են առաջացնել տարատեսակ վիրուսները, բակտերիաները, սնկային հիվանդությունները կամ ալերգիկ երևույթները: Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճանի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:

Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը:

Ռեհանի թուրմ

1ճ/գ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի կես ժամ: Ապա քամեք և օրական 3 անգամ 1/3 բաժակ խմեք այս թուրմից՝ ուտելուց 30 րոպե հետո:

Հակացուցված է հղիներին, բոլոր նրանց, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել, ինսուլտ, ունեն թրոմբոֆլեբիտ կամ ներքին վերջույթների թրոմբոզ, էպիլեպսիա, սրտի իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ:

Ռեհանը մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում: Փոքր չափաբաժնով սնդիկը դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է օրգանիզմը վնասակար բակտերիաներից, սակայն մեծ չափաքանակի դեպքում կարող է վնասել օրգանիզմին: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ռեհանով բուժման դեպքում պահպանել չափաբաժինը: Այս նույն պատճառով էլ ռեհան խորհուրդ չի տրվում մինչև 7 տարեկան երեխաներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան