Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները

Ակնամոմը (մեղվասոսինձ) գորշ կանաչավուն, դառը, անուշահոտ, մածուցիկ նյութ է։

Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը (թռիչքի անցքը)՝ ցրտից պաշտպանվելու համար։

Ակնամոմը պարունակում է 50 % խեժ և բալասան, 35 % մոմ, 10 % եթերային յուղ, 5 % ծաղկափոշի։

Ակնամոմի թուրմի բժշկական հատկությունները

Ներքին կիրառման ժամանակ ակնամոմի թուրմը նպաստում է իմունիտետի պնդացմանը, հանում է բորբոքային պրոցեսները, գործում է որպես հակաօքսիդանտ:

Արտաքին կիրառման ժամանակ գործողությունների շրջանակն ավելի լայն է. վարակազերծում և բուժում է վերքերը, վերականգնում է մաշկը, ցավազրկում է, ոչնչացնում է սունկը:

Բժիշկներն այս միջոցը նշանակում են շատ տարբեր վիճակների և հիվանդությունների ժամանակ. նշկաբորբի, ֆարինգիտի, սինուսիտի, ականջաբորբի, շնչափողաբորբի, բրոնխաբորբի, թոքաբորբի բուժման համար, վիրուսային ինֆեկցիայի ոչնչացման համար, բարդ ստոմատոլոգիական պաթոլոգիաների ժամանակ և այլն:

Ավելի հաճախ կիրառվում է ակնամոմի 10 տոկոսանոց թուրմը:

Ինչպես կիրառել ակնամոմի թուրմը

1. Ֆարինգիտի և նշկաբորբի ժամանակ ողողել կոկորդը 1/10 հարաբերությամբ ֆիզլուծույթով նոսրացրած թուրմով:

2. Նույնպիսի խառնուրդով պետք է ողողել բերանի խոռոչը ստոմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:

3. Հայմորիտի և սինուսիտի ժամանակ լվանալ քիթը նույն խառնուրդով:

4. Ինհալացիան ակնամոմի թուրմով (1 կաթիլ թուրմը 5 մլ ֆիզլուծույթով) կիրառում են շնչուղիների հիվանդությունների ժամանակ:

5. Որպես պնդացնող միջոց. թուրմի 15-20 կաթիլը լուծել կաթի մեջ և խմել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:

6. Ստամոքսային հիվանդությունների բուժման համար պետք է 15-20 կաթիլ թուրմը լցնել 100 մլ տաք ջրի մեջ և խմել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:

7. Մաշկի վնասվածքները ոտնաթաթերի և եղունգների սնկային վարակները, մազերի թեփը բուժվում են ակնամոմի թուրմի վիրակապերով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը