Կարճ և իմաստուն առակներ ամենակարևորի մասին

Ժամանակ առ ժամանակ շատ օգտակար է առակներ կարդալ, որոնք ամենակարևորի մասին մտածելու հիանալի բանալիներ են:

Յուրաքանչյոր մարդ ինչոր մեկի խնդրի լուծումն է

Այս միտքը մի անգամ հնչեց իմ իմաստուն տատիկի բերանից: Ես շատ զարմացա, ու նա, նկատելով իմ զարմանքը, կրկնեց, որ ես ինքս էլ ինչ-որ մեկի խնդրի լուծումն եմ, ապա բացատրեց իր միտքը.

– Շնորհը, որ քեզ տրված է, միգուցե բոլորին չէ, որ պետք է, սակայն այն, անկասկած, պարզապես անհրաժեշտ է ինչ-որ մեկին. քո ժպիտը, քո սերը, քո ուժը:

Ինչ պատվիրում եսայն էլ ստանում ես

Մի կին լարված ու ջղային գնում է տրոլեյբուսով և մտածում. «Սա ի՞նչ կյանք է: Ուղևորները կոպիտ են ու անտաշ, ամուսինս հարբեցող խոզի մեկն է, երեխաներս՝ ծույլեր ու խուլիգաններ, իսկ ես` խեղճ ու դժբախտ»: Այս ամենը լսում է նրա հետևում կանգնած պահապան հրեշտակը, գրի առնում, ապա կրկին կարդում գրածը ու մտածում. «Եվ այս կնոջ ինչի՞ն են պետք սրանք. Դե՛, եթե չի ուզում, ինչ պատվիրում է, այն էլ կկատարենք…»: Մտածեք Ձեր ամեն մի բառի շուրջ:

Ինչո՞ւ են մարդիկ գոռում

Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:

Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.

– Երբ մարդիկ վիճում են, և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Մեծագույն իմաստնություն

Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ  մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:

Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.

– Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:

Առակի միտքն այն է, որ չմոռանանք, որ խոսքից միշտ պետք է գործի անցնել. դա է, որ աշխատում է անխափան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)