Ո՞վ եք Դուք՝ ըստ հնդկացիների և ացտեկների

Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները նույնպես ունեին երկնքի աստղային քարտեզը, բայց կենդանակերպի նշանների մասին նրանք ոչինչ չէին լսել:

Իհարկե, դրանց մասին սիմվոլիկ պատկերացում, բնականաբար, նրանք էլ ունեին:

Հնդկացիների կենդանակերպի բոլոր նշաններն ունեին կենդանիների անուններ:

Բանը այն է, որ հնդկացիների գրեթե բոլոր ցեղերը և քաղաքակրթությունները համոզված էին, որ յուրաքանչյուր մարդ ունի հարազատական որոշակի կապ՝ կոնկրետ կենդանու տեսակի հետ: Թե կոնկրետ ո՞ր կենդանու՝ կախված է մարդու ծննդյան թվից:

Ջրասամույր

20.01-18.02

Ջրասամույրի նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար տարօրինակ են և հակված են անբնական վարքագծի: Դրա համար նրանց դժվար է հասկանալ: Իսկ եթե նա զբաղվի ստեղծագործական աշխատանքով, ապա կարող է շատ լավ արդյունք ստացվել: Ջրասամույրը նայում է աշխարհին անսովոր ձևով, դրա հետ մեկտեղ՝ նա ունի փայլուն երևակայություն և ինտելեկտ: Ջրասամույրը կարող է դառնալ ուշադիր և հոգատար ընկեր:

Գայլ

19.02-20.03

Գայլը խորը էմոցիոնալ և տարվող մարդ է: Գայլն ամենից շատ գնահատում է սերը, և նա նույնպես կարող է իսկապես սիրել:

Գայլը կրքոտ, առատաձեռն և քնքուշ սիրեկան է: Բայց եթե նրան մերժեն՝ կարող է դառնալ չափազանց կպչուն և վրիժառու:

Բազե

21.03-19.04

Բազեն, լինելով ի ծնե առաջնորդ, դժվար պայմաններում միշտ գտնում է իդեալական որոշումներ: Բազեներից կարող են լավ բիզնեսմեններ ստացվել:

Բազեն կարող է նախաձեռնությունն իր վրա վերցնել: Շատ հաճախ նրանց անվանում են մեծամիտ:

Կուղբ

20.04-20.05

«Վերցրու քեզ վրա պատասխանատվությունը, հարմարվիր պայմաններին, հաղթահարիր ինքդ քեզ և փրկիր բոլորին». այսպիսին է Կուղբի կարգախոսը: Կուղբերն իդեալական վարձու աշխատողներ են, բայց կարող են լինել նաև լավ ղեկավարներ, քանի որ ունեն ստրատեգիական միտք և դիմացկունություն: Պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանք տարվում են ինչ-որ բանով` իմանալով նույնիսկ, որ դրանից ոչինչ չի ստացվի: Ապրելով նրա հետ, սովորեք, որ նա միշտ «ճիշտ է»:

Եղնիկ

21.05-20.06

Հնդկացիների մոտ Եղնիկն ասոցիացվում է «մուսայի» հետ: Եղնիկը ոգեշնչում է մարդկանց իր հնարամտությամբ: Նրանք կարող են ծիծաղեցնել յուրաքանչյուրին:

Այս նշանի մարդիկ սովորաբար լավ երգում են: Նրանք շատ ցանկալի և սիրելի հյուրեր են: Այնուհանդերձ, եթե Եղնիկը դաստիարակվի վատ ընտանիքում, ապա նրանից կստացվի կամակոր, ծույլ և երկերեսանի էգոիստ:

Փայտփորիկ

21.06-21.07

Փայտփորիկներն ամենադաստիարակված և նրբանկատ մարդիկ են: Նրանք միշտ Ձեր կողքին են, երբ Ձեզ աջակցություն է հարկավոր: Փայտփորիկները հրաշալի ծնողներ են, ընկերներ և գործընկերներ:

Նրանք համեստ են, հնարամիտ և կազմակերպված: Բայց եթե նա չի մեծանում սիրո մթնոլորտում, նա կարող է դառնալ նյարդային և խանդոտ սեփականատեր:

Սաղմոն

22.07-21.08

Սաղմոնի կյանքն արկած է, և դա նրանից է, որ այս նշանի տակ ծնված մարդիկ աներևակայելի էներգիա ունեն: Օպտիմիստ են:

Աշխատել Սաղմոնի հետ մի թիմում` հաճույք է: Նա խելոք է, հնարամիտ և կարող է էնտուզիազմով վարակել բոլորին: Եթե նա մեծանա վատ ընտանիքում, ապա կդառնա էգոիստ և գռեհիկ:

Արջ

22.08 – 21.09

Պրագմատիկ Արջը միշտ կարծում է, որ կարգուկանոնի համար «պինդ ձեռք» է հարկավոր: Հրաշալի գործընկեր է բիզնեսում, խելամիտ է և տրամաբանող: Այնուհանդերձ, Արջերը սովորաբար համեստ են և մի քիչ ամաչկոտ: Լինում են լավ ուսուցիչներ և դաստիարակներ: Եթե Արջը ճիշտ չդաստիարակվի, կդառնա մանրախնդիր, թերահավատ ճգնավոր:

Ագռավ

22.09 – 22.10

Սովորաբար Ագռավներն ունենում են շատ էնտուզիազմ, դրա համար էլ նրանք ի ծնե գործարարներ են: Ագռավները մտքի և կարծիքի մարդիկ են: Նրանք լինում են լավ քաղաքական գործիչներ: Ագռավները կարողանում են ասել ճիշտը` առանց վիրավորելու, չեն տանում կեղծիքը և շատ համբերատար են:

Եթե Ագռավները ծանր մանկություն են ունենում, ապա մեծանում են՝ որպես հիշաչար և վրիժառու մարդիկ:

Օձ

23.10 – 22.11

Այս նշանի տակ ծնվել են գրեթե բոլոր շամանները: Նրանցից հաճախ ստացվում են հոգևոր առաջնորդներ: Օձը սիրում է, երբ իրեն հարգում են: Օձերի մեջ շատ կան բժիշկներ:

Երբեք չեն սիրում զբաղվել ֆինանսներով: Ցավոք սրտի, այս մարդիկ հաճախ ընկճված են, հակված են բռնության և տրամադրության աննորմալ փոփոխությունների:

Բու

23.11 – 21.12

Բուն գրեթե միշտ դաժան և թեթևամիտ մարդ է: Արկածների ձգտումը Բուին դարձնում է լավ որսորդ, պաշտպան, զինվոր, հրշեջ, էկոլոգ և հասարակական ակտիվիստ:

Դաստիարակված և երջանիկ Բուն զգայուն է և էնտուզիազմով լի: Իսկ եթե նա հոգեբանական վնասվածք է ստանում, դառնում է դեպրեսիվ և ագրեսիվ:

Սագ

22.12 – 19.01

Եթե ցանկանում եք ինչ-որ ամբիցիոզ ծրագիր իրականացնել, ապա դա արեք Սագի հետ: Նա կլինի համառ և կհասնի իր առջև դրված նպատակներին:

Սագերը լինում են լավ բիզնեսմեններ և սպորտսմեններ: Նրանք կարողանում են լինել ուշադիր ընկեր և հոգատար ծնող:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․