Բնական միջոց՝ ոտքերի այտուցներից ազատվելու համար

zNews-ը ներկայացնում է բնական միջոց, որը կօգնի ազատվել ոտքերի այտուցներից։

Ոտքերի այտուցները, որոնք նաև հայտնի են՝ որպես էդեմա, կամ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում, կարող են սաստիկ ցավերի պատճառ դառնալ:

  • Դաշտան
  • Հղիություն
  • Արյան վատ շրջանառություն
  • Մշակված ուտելիքների չարաշահում
  • Նստակյաց կյանք
  • Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն

Երբեմն, օրինակ, հղիության ընթացքում կամ երկար ժամանակ նստակյաց կյանք վարելու պատճառով ոտքերը կարող են այտուցվել:

Այնուամենայնիվ, եթե ծնկների քրոնիկ այտուցներ եք ունենում, հավանաբար ավելի լուրջ խնդիրներ ունեք լյարդի, սրտի կամ երիկամների հետ կապված:

Այդ իսկ պատճառով, եթե որոշ ժամանակ անց այտուցները չեն անցնում, պետք է անպայման դիմել բժշկի:

Հանկարծակի ի հայտ եկած այտուցների դեպքում կարող եք օգտվել մի շարք բնական դեղամիջոցներից, որոնք օրգանիզմից դուրս են բերում կուտակված ավելորդ հեղուկն ու վերացնում են այտուցները:

Այս չափազանց օգտակար միջոցներից մեկը մաղադանոսն է:

Մաղադանոսը բնական միզամուղ միջոց է:

2002 թվականին «Ethnopharmacology» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մաղադանոսն ունի հզոր միզամուղ ազդեցություն:

Ավելին, պարզվել է, որ մաղադանոսը հարուստ է կալիումով:

Իսկ քիմիական ճանապարհով ստացվող շատ միզամուղ միջոցներ նվազեցնում են կալիումի պարունակությունը, այնպես որ, մաղադանոսի օգտագործումը կկանխարգելի կողմնակի ազդեցությունը:

Բժիշկ Ջոն Քիստոֆերն անցանկալի այտուցներից ազատվելու համար առաջարկում է օրական մոտ 2 լիտր մաղադանոսի թեյ խմել:

Մաղադանոսի թեյի պատրաստման եղանակը

Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատեք, ապա քառորդ բաժակ մաղադանոսը լցրեք քամիչի մեջ:

Ապա վրան ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջուր, թողեք այդպես մնա 5-7 րոպե, վերջում քամեք, կարող եք ավելացնել նաև կիտրոն, կոճապղպեղ կամ մեղր՝ համը հարստացնելու համար:

Լավագույն արդյունքի հասնելու համար թեյը պետք է խմել տաք վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ