Բաներ, առանց որոնց ՉԻ ԿԱՐՈՂ գործել կանանց օրգանիզմը

1. Տղամարդ

Գեղեցիկ սեռի ներկայացուցչի կյանքում տղամարդու երկար բացակայությունը հանգեցնում է նրա օրգանիզմի աստիճանական ավերման` չիրացված կանացի էներգիայի կուտակման հետեւանքով: Ընդ որում, հարցը միայն երեւույթի սեռական կողմը չէ: Չնայած սեռական կյանքը ծայրաստիճան կարեւոր է երկու սեռի ներկայացուցիչների համար էլ, սակայն բնությունը սեքսի բացակայությունը փոխհատուցելու եւ սեռական էներգիան այլ տեսակների փոխակերպելու մեխանիզմներ է նախատեսել:

Այդ պատճառով հիմնական բանը, որը կնոջը պետք է ուժեղ սեռի ներկայացուցիչներից, տղամարդկային էներգիան է: Այն ներառում է լայն սպեկտր` սկսած «մեխ խփելուց» մինչեւ հոգատարության, հանգստի եւ պաշտպանվածության զգացողություն:

2. Դրական հույզեր

Աղջկա համար կարեւոր է կանոնավոր կերպով դրական հույզեր ապրելը: Նա կարող է դրանք ստանալ որտեղից ասես. սկսած` հումորային հաղորդում դիտելուց եւ վերջացրած` սիրելի զբաղմունքով զբաղվելով: Զարմանալի է, որ գիտնականները հայտնաբերել են հուզական գործոնի հսկայական ազդեցությունը օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Իսկ քանի որ աղջիկները տղամարդկանցից զգալիորեն ավելի հուզական են, պետք է ավելի շատ դրական էներգիա ստանան:

3. «Կանացի գործեր»

Կանացի էներգիան լրացնելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով զբաղվել «կանացի» գործերով: Դրա մեջ մտնում է այն ամենը, ինչը ստեղծագործականություն եւ ոգեշնչում է պահանջում` շոփինգը, խաղը, զարդերի եւ հագուստի ստեղծումը, պարերը, նկարչությունը, երաժշտությունը: Այդ ամբողջ նուրբ աշխարհը կնոջն է պատկանում:

4. Ընկերություն

Աղջկան շփում է անհրաժեշտ: Քանի որ տղամարդիկ չեն սիրում շատ խոսել եւ լսել, կանայք իրար հետ են ընկերություն անում: Զրույցի ընթացքում նրանք իրենց կյանքից լուրեր, պատմություններ են փոխանակում եւ այլն: Այդպիսով իրացնում են շփման իրենց պահանջը: Դա նպաստում է հրաշալի տրամադրությանը:

5. Լիցքաթափում

Հասարակությունում մարդիկ մշտապես բացասական հույզեր են ապրում, որոնցից ցանկալի է արագ ազատվել: Հակառակ դեպքում դա սթրեսի կվերածվի կամ էլ նույնիսկ դեպրեսիայի: Կնոջ համար էլ ավելի բարդ է այդ հարցում, չէ որ նա ամբողջությամբ ապրում է հույզերի աշխարհում: Լիցքաթափման եւ բացասական հույզերից ազատվելու մեթոդները շատ են: Օրինակ, կարելի է փակվել սենյակում եւ բղավել բարձի մեջ: Մի քանի րոպեից Դուք անսովոր թեթեւություն կզգաք եւ ծանր բեռից ազատում:

6. Ֆիզիկական վարժություններ

Սպորտով զբաղվելը թույլ է տալիս ապահովել օրգանիզմում արյան ճիշտ շրջանառությունը, ինչպես նաեւ թունավոր նյութերի արագ դուրս բերումը: Յուրաքանչյուր մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջն անհատական է: Եթե կինն օրական 15-20 րոպե մարմնամարզությամբ է զբաղվում եւ միաժամանակ իրեն հրաշալի է զգում, նշանակում է` դա է նրա նորման:

7. Ճիշտ սնունդ

Գրագետ եղանակով ընտրված մթերքները, որոնք մտնում են կանացի սննդակարգի մեջ, առողջության աներեւակայելիորեն կարեւոր գործոն են: Իդեալական տարբերակը էկոլոգիապես մաքուր սնունդն է: Ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի քիչ միս օգտագործեն, քան տղամարդիկ (հակառակ դեպքում դա ագրեսիա կառաջացնի, եթե իհարկե կինը ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարում): Եվ համապատասխանաբար` ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտի: Քաղցրը պետք է չափավոր օգտագործել, բայց ամբողջությամբ չբացառել օրգանիզմից: Չէ որ քաղցրեղենը, հատկապես` շոկոլադը, երջանկության հորմոնների աղբյուր են:

8. Հիմնական գործառույթների իրացումը

Աղջիկների մեծամասնությունը պետք է իրացնի իր ծնողական բնազդները` ծնի, դաստիարակի իր երեխաներին: Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում դա: Կանանց մի փոքրիկ տոկոսի մոտ բացակայում է նման պահանջը: Նրանց գոհացնում է ընտանի կենդանի պահելը: «Սիրո եւ դաստիարակության» նման կրճատ տարբերակը:

9. Բարի գործեր

Կինը բարություն է: Նա չի կարող բարի գործեր չանել: Որքան շատ ջերմություն է տալիս այլ մարդկանց, այնքան շատ է ստանում դրա դիմաց: Կնոջ համար ծայրաստիճան կարեւոր է հոգ տանել շրջապատին. կերակրել անտուն կատուներին, տարեց հարեւանուհու համար սուպ եփել, զարմուհու համար գեղեցիկ սվիտեր գործել: Գեղեցիկ սեռի հպարտությունն այն է, որ իրենք աշխարհն ավելի բարի են դարձնում:

10. Միայնություն

Ամեն մարդու համար կարեւոր է որոշ ժամանակ անցկացնել միայնության մեջ` ինքն իր հետ: Դրա շնորհիվ նա կարող է մտորել որոշակի իրադարձությունների մասին, կարեւոր որոշումներ ընդունել, ապագայի պլաններ կառուցել: Ոմանք ուզում են ավելի երկար մնալ միայնության մեջ, ուրիշները` ավելի քիչ, բայց բոլորն ունեն անհատական տարածքի կարիք: Եվ թույլ սեռը բացառություն չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)