Էլլա Հարփեր՝ աշխարհի միակ աղջիկ-ուղտը, ով բոլորին զարմացրեց իր արտաքինով ու կառուցվածքով. ինչպե՞ս դասավորվեց նրա տարօրինակ կյանքը

Աշխարհի պատմության ընթացքում քիչ չեն եղել մարդիկ, ովքեր իրենց արտաքնով միանգամից տարբերվել են մեզ հայտնի բոլոր ստանդարտներից ու ծնվել են ինչ-որ արատներով։ Այդպիսին էր նաև Էլլա Հարփերը՝ աղջիկ-ուղտ, ով աշխարհին զարմացրեց իր արտաքինով ու դարձավ կրկեսային համարների ամենասիրելի աստղը. ինչպե՞ս դասավորվեց նրա ճակատագիրը։

Էլլան ծնվել է 1870 թ.-ի հունվարի 5-ին։ Հարփերիների ընտանիքը երջանիկ էր․ նրանք երկվորյակ էին ունեցել՝ աղջիկ և տղա, սակայն շուտով նրանց երջանկության պատճառներն ավելի էին քչանալու։ Տղան ծնվելուց որոշ ժամանակ անց մահացավ, իսկ աղջիկը ծնվել էր վերջույթների արատով, որի հետևանքով նրա ոտքերը նման չէին սովորական մարդու ոտքերին․ դրանք թարս էին աճել, որի հետևանքով աղջկա համար չափազանց դժվար էր ուղիղ, երկու ոտքի վրա քայլելը։

Ծնողները ցավով ընդունեցին աղջկա այսպիսի արատը, սակայն նրանք արեցին ամեն բան, որ աղջիկն իրեն լիարժեք զգա. Էլլան սովորում էր, խաղում էր հարազատների հետ ու աշխատում իր արտաքին արատն ուղղելու վրա։ Նրա մոտ ոչինչ չստացվեց, քանի որ բժիշկներն ուղղակի անզոր էին պայքարել այսպիսի արատի դեմ, ու և՚ Էլլան, և՛ Էլլայի ծնողները ստիպված էին համակերպվել նրա հիվանդության հետ։

4 տարեկանում Էլլան ուղղակի դադարեց երկու ոտքի վրա քայլել ու սկսեց քայլել չորեքթաթ։ Այսպիսի փոփոխությունները ստիպեցին Էլլայի ծնողներին ավելի ստեղծագործ մտածել։ Այդ Ժամանակ ԱՄՆ-ում կար հայտնի կրկես, որի անունն էր Harris Nickle Plate, որն ամբողջովին կենտրոնացած էր արատավոր մարդկանց հավաքագրելու և նրանց մասնակցությամբ հետաքրքիր շոու-ծրագրեր կազմակերպելու վրա։ Կրկեսի տնօրենը Էլլային տեսնելուն պես ուղղակի սիրահարվեց նրա անսովոր արտաքինին։

Շուտով նրանք որոշեցին Էլլայի մասնակցությամբ հատուկ ֆոտոշարք ստեղծել, որն անվանեցին «աղջիկ-ուղտը»։ Ֆոտոշարքն արագ տարածվեց, բոլորն էին ցանկանում գալ ու ծանոթանալ աղջկա հետ։ Ֆոտոշարքում Էլլան ներկայացվում էր որպես իսկական գեղեցկուհի, ով ուղղակի անսովոր արտաքին ուներ ու ապրում էր ուղտի կյանքով։

Բավական երկար ժամանակ փոքրիկ Էլլան մնաց կրկեսում, սակայն պատանեկության տարիներին նա որոշեց մեկնել քաղաքից ու շարունակել իր ուսումը։ Էլլան արդեն հասցրել էր բավականաչափ գումար վաստակել ու նա կարող էր ապահովել իր ծախսերը։ Հենց այդ տարիներին էր, որ Էլլան ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Ռոբերտ Սեյվլիի հետ, ով միանգամից սիրահարվեց անսովոր աղջնակին։ Նրանք շուտով ամուսնացան, ու թվում էր, թե բոլոր դժբախտությունները հետևում են։

Շուտով սիրող զույգը որդի ունեցավ, սակայն երեխան 3 ամիս անց մահացավ։ Սա շատ ծանր հարված էր նրանց ընտանիքին, ու զույգը որոշեց նվիրել իրեն հավատքին ու կրոնին՝ այնտեղ մխիթարություն գտնելու նպատակով։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ իրենց մոտ երեխա ունենալ այլևս չի ստացվում, ու զույգը որոշեց որգեդրել աղջկա։ Այդ աղջիկն էլ 3 ամիս անց մահացավ, ինչից հետո Էլլայի ընտանիքը սկսեց քանդվել։

Ամուսինը շուտով բաժանվեց Էլլայից, ու նա մնաց լրիվ մենակ։ Էլլան այդպես էլ չկարողացավ հաղթահարել այն դեպրեսիան, որն ապրել էր ամուսնու հեռանալուց հետո։ 1921թ.-ին Էլլան մահացավ քաղցկեղից։ Քաղցկեղը անսպասելի էր վրա հասել ու շատ արագ խլեց կնոջ կյանքը՝ այդպես էլ թույլ չտալով, որ աղջիկ-ուղտը վերջապես սովորի երջանիկ ապրել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի
«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ