Ինչո՞ւ են ամուսինները դավաճանում միմյանց. 7 փաստ դավաճանության մասին, որ կփոխեն այս երևույթի մասին ձեր ունեցած պատկերացումները

Դավաճանության թեման մեր օրերում հաճախ է օգտագործվում տարբեր գեղարվեստական ֆիլմերում ու գրքերում, որոնցում այն ներկայացվում է կա՛մ որպես հուսահատության քայլ, կա՛մ որպես իրական սիրուն գտնելու նոր նախաձեռնություն, կա՛մ էլ որպես ստորություն ու անհարգալից վերաբերմունք:

Սակայն մենք առաջարկում ենք թողնել էմոցիոնալ մոտեցումներն ու ծանոթանալ գիտնականների կողմից առաջ քաշված մի քանի փաստի, որոնք այս երևույթին այլ աչքերով նայելու հնարավորություն կտան:

1. Սոցիալական ցանցերը նպաստում են դավաճանությունների աճին

Այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Ֆեյսբուքն ու Ինստագրամը, ավելի են նպաստում դավաճանությունների աճին, քանզի դրանք շփումն ու գայթակղությունները դարձնում են շատ ավելի հասանելի և ամուսիններին թույլ են տալիս ազատություն տալ իրենց ցանկություններին: Հետազոտողները վստահեցնում են, որ սոցիալական ցանցերը դավաճանությանը նպաստող ամենակարևոր գործիքներից են։

2. Ամուսինները մեծ մասը վաղ թե ուշ դավաճանում է

Կանանց 50 և տղամարդկանց 60 տոկոսը վաղ թե ուշ դավաճանելու է իր կողակցին: Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները, ովքեր հետազոտական մի քանի աշխատանքների արդյունքում եկել են այդ եզրակացության։ Հետաքրքրական է, որ դավաճանողների թիվը գնալով աճում է և 2 անգամ գերազանցում 10 տարի առաջ գրանցված ցուցանիշներին:

3. Որքան ցածր է տղամարդու ձայնի տեմբրը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կդավաճանի

Այս առաջին հայացքից անսովոր փաստը ունի հետևյալ բացատրությունը․ գիտնականները վստահ են, որ ցածր տեմբրով տղամարդիկ ավելի հաճախ են գրավում կանանց, ու այդպիսի կանայք անգամ պատրաստ են նրանց հետ թեկուզ կարճաժամկետ արկածներ ունենալ: Սա է պատճառը, որ ցածր տեմբրով տղամարդկանց կանայք շատ ավելի ուշադիր են իրենց կողակցի հանդեպ` ամեն րոպե սպասելով դավաճանության որևէ նշանի:

4. Դավաճանությունը բաժանությունների 65%-ի պատճառն է հանդիսանում

Զույգերի մեծ մասը չի կարողանում հաղթահարել դավաճանությունն ու բաժանվում է: Նրանց միայն աննշան տոկոսն է կարողանում հաղթահարել այդ ցավն ու շարունակել ամուր պահել ամուսնությունը:

5. Մինչև 25 տարեկան երիտասարդներն ավելի հաճախ են դավաճանում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 25 տարեկանից ցածր երիտասարդներն ավելի հաճախ են դավաճանում: Սա հոգեբանները պայմանավորում են սեռական անբավարարվածությամբ: Այդ է պատճառը, որ որքան հասուն տարիքում ամուսնանա զույգը, այնքան ավելի հավանական կլինի, որ ամուսիններն իրար չեն դավաճանի։

6. Ռոք երաժշտություն լսողներն ավելի հաճախ են դավաճանում

Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ դավաճանության հակված ամուսինների մեծամասնությունը լսում է ռոք երաժշտություն: Հետաքրքիր է, որ հոգեբանների կարծիքով երաժշտական ճաշակն իրոք կարող է ազդել դավաճանության վրա: Իռլանդիայում, օրինակ, դավաճան ամուսինների մեծ մասը նախընտրում է քանթրի երաժշտություն:

7. Դավաճանողները սիրում են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքնին

Դավաճանության հակված ամուսինները սկսում են ավելի հաճախ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին: Նրանք հաճախակի են գնումներ կատարում խանութներից, մտածում իրենց օծանելիքի բույրի, մազերի խնամքի մասին: Նրանք գիտեն, որ գեղեցիկ ու խնամված լինելն իրենց կօգնի ավելի հեշտորեն զուգընկերոջ գտնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)