«Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կրծքերը՝ արտասահմանյան վիզան». Կոկո Շանելի 20 ցնցող մտքերը կնոջ ու կյանքի մասին

Կոկո Շանելը ֆրանսիական նորաձևության անփոխարինելի դեմքերից էր, ով սովորեցրեց աշխարհին մինիմալիզմով գեղեցիկ լինելու արվեստը։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա ամենահիշարժան 20 մտքերին, որոնք կբացահայտեն ձեզ համար կնոջ ու կյանքի կարևորությունը։

1. Եթե տղամարդը վատ է աևտահայտվում բոլոր կանանց մասին, ուրեմն՝ նրանցից մեկն անհույս կոտրել է նրա սիրտը։

2. Զսպել քեզ, երբ վիրավորված ես ու տեսարաններ չսարքել, երբ քեզ ցավ են պատճառել. այսպիսին է իդեալական կինը։

3. Եթե ձեզ ցնցել է ինչ-որ կին, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա հագել, ապա նրա հագուստն իդեալական է եղել։

4. Կինն անհանգստանում է իր ապագայի մասին, մինչև որ ամուսնանում է, իսկ տղամարդը սկսում է անհանգստանալ իր ապագայի մասին, երբ ամուսնանում է։

5. Սեքսն ամենակարևորն է տղամարդու կյանքում, իսկ կինը պարզապես դրան հասնելու միջոց է։

6. Բոլոր կանայք գեղեցիկ չեն ծնվում, բայց եթե կինը 30 տարեկանում չի դառնում գեղեցիկ, ուրեմն՝ նա հիմար է։

7. Վատ հագնվեք, և բոլորը կհիշեն ձեր հագուստը։ Հագնվեք իդեալական, և բոլորը կհիշեն ձեզ։

8. Կնոջ կյանքի երկու կանոն. կոշիկը՝ մեկ համար մեծ, կրծկալը՝ մեկ համար փոքր։

9. Եթե դու ուզում ես հասնել մի բանի, որը չունես, պետք է անես բաներ, որոնք դեռ չես արել։

10. Գեղեցիկ են միայն այն մարդու աչքերը, ով քեզ նայում է սիրով ու քնքշությամբ։

11. Մենք երբեք չենք ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն։

12. Մոռացեք գեղեցկության մասին. սկսեք ձեր սրտից ու հոգուց, թե չէ ոչ մի դիմահարդարում չի օգնելու։

13. Կինը պետք է հագնվի այնպես, որ նրան հանվեցնելը տղամարդուն հաճելի լինի։

14. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կրծքերը՝ արտասահմանյան վիզան։

15. Ինչքան վատ են կնոջ գործերն, այնքան գեղեցիկ նա պետք է հագնվի։

16. Յուրաքանչյուր կին պետք է երկու բան իմանա՝ ինչ և ում է նա ուզում։

17. Ծերությունը սիրուց չի պաշտպանում, բայց սերը պաշտպանում է ծերությունից։

18. Չկան տգեղ կանայք, կան ծույլեր։

19. Ինչքան էլ համոզեն, բայց տղամարդու կյանքում ընդամենը մեկ կին է լինում. մնացածը նրա ստվերներն են։

20. Գեղեցկությունը մեզ պետք է, որ տղամարդիկ մեզ սիրեն, իսկ հիմարությունը, որ մենք սիրենք նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․