10 խորհուրդ, որ տատիկս տվեց ինձ մահանալուց առաջ

Տատիկս՝ Գոհարը, մահացավ մի քանի տարի առաջ՝ 75 տարեկան հասակում, և ինձ թողեց մի արկղ, որտեղ նա պահում էր իր համար ամենաթանկ իրերը:

Այդ իրերի թվում էր մի մատյան, որին տատիկս «Ներշնչանքի գիրք» անունն էր տվել:

Իր կյանքի երկրորդ կեսը տատս նվիրել էր այդ գիրքը գրելուն:

Այնտեղ մտքեր էին, գաղափարներ, հատվածներ երգերից ու ասացվածքներ…

Այնտեղ այն ամենն էր, ինչը զգացել էր տատս իր կյանքի ընթացքում, այն իմաստնությունն էր, որը նա քաղել էր կյանքից: Այդ գրքի մասին ես շատ էի լսել:

Փոքր հասակիցս մինչ իր վերջին օրերը տատս պարբերաբար ընթերցում էր գիրքն ինձ համար ու կիսվում այն անգնահատելի կենսափորձով, որի օգնությամբ ես այսօր այն եմ, ինչ կամ:

Այսօր ուզում եմ կիսվել այդ գրքի խորհուրդներով և ողջ ասելիքը տեղավորել եմ գրքի 10 կետի մեջ:

1. Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը: Անկախ նրանցից, թե որտեղ ես, ինչ պայմաններում և ինչով ես զբաղվում, միշտ հիշիր, որ թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար ու ներդրվիր ամբողջությամբ: Մի՛ խնդրիր, մի՛ պահանջիր, մի՛ երազիր, այլ արա… Արա քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար: Սուտ է, թե վերահսկել ապագան անհնար է: Դու դա կարող ես անել այսօր՝ շատ աշխատելով ու կառուցելով քո ապագան: Եթե անում ես հնարավորը ինչ-որ մի բանի հասնելու համար, ապա անպայման կհասնես, եթե այդպես է պետք, իսկ եթե դեռ չես հասել, ապա անպայման կզգաս, թե էլ ինչ է պետք, որ նպատակներդ ի կատար ածվեն:

2. Ապրիր պարզ, ինքդ քո ձեռքերով մի բարդացրու քո կյանքը: Կենտրոնացիր միայն մի բանի վրա, հաղթահարիր դա և անցիր հաջորդին: Միանգամից ամեն ինչ հասցնել անհնար է, մի խճճիր քեզ: Բոլոր հնարավոր ռեսուրսներդ ներդրիր կյանքի մեջ և վստահ եղիր, որ կյանքը պարտք մնալ չի սիրում, այն քեզ ամեն ինչ մի քանի անգամ ավել կվերադարձնի:

3. Այնպես արա, որ ուրիշներն ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Իսկ եթե քեզ այդպիսին չեն ընդունում, թքիր նրանց վրա: Կարևորը՝ եղիր արդար ինքդ քո առաջ: Մի կեղծիր ու մի հրաժարվիր քո սկզբունքներից՝ ինչ-որ մեկին պահի տակ հաճոյանալու համար: Պահը կանցնի, իսկ դու քեզ հետո չես ների: Միշտ ասա ճշմարտությունը, անգամ եթե ձայնդ դողում է այդ ճշմարտությունից։ Երբ այնպիսին ես, ինչպիսին կաս, դու աշխարհին մի չքնաղ բան ես տալիս, որը մինչ այդ չկար, այնպես որ, անցիր քո ճամփան վստահորեն և մի ակնկալիր, որ ուրիշները ճիշտ են հասկանալու քո «ուղևորությունը», առավել ևս, եթե նրանք չեն եղել այնտեղ, ուր դու ես ուղևորվում։

4. Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է: Կյանքիդ ընթացքում հարյուրավոր փորձությունների միջով ես անցնելու, անկումներ ու վերելքներ ես ունենալու ու անընդհատ փոխվելու ես… Դառնալու ես այն, ինչ կաս հիմա: Փոխվելու է քո աշխարհայացքը, վերաբերմունքդ մարդկանց նկատմամբ: Դրանք կյանքի բնականոն շրջափուլեր են, որոնք գիտակցելով՝ պետք է անցնես ու չամաչես կամ, առավել ևս, չվախենաս դրանցից: Չեն փոխվում միայն նրանք, ովքեր չեն ապրում: Իհարկե, կողքիններդ անընդհատ կասեն քեզ, որ փոխվել ես, բայց դու չկաշկանդվես դրանից, ասա՝ այո՛, ես փոխվել եմ, բայց ես դեռ նույն մարդն եմ, ուղղակի շատ ավելի ուժեղ եմ հիմա, քան երբևէ:

5. Քեզ հետ կատարվող ցանկացած բան օգնում է քեզ աճել, նույնիսկ եթե այդ աճը հիմա չես նկատում: Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն քեզ և կկատարելագործեն քեզ: Ինչ էլ որ անես, ամուր բռնվիր քո հավատից: Երբեք մի հուսահատվիր: Կյանքումդ քեզ հանդիպող ցանկացած խնդրի վերաբերվիր որպես հնարավորություն կատարելագործվելու: Հիշիր հայտնի խոսքերը՝ այն, ինչ չի սպանում քեզ, ավելի է ուժեղացնում:

6. Մի երազիր լինել հարուստ, երազիր լինել երջանիկ: Այսպիսով՝ երբ տարիք առնես, կհասկանաս երևույթների արժեքը, այլ ոչ գինը: Ի վերջո, դու կհասկանաս, որ լավագույն օրերդ նրանք չեն, երբ ինչ-որ էքստրեմալ բան ես անում երջանկանալու համար, լավագույնն են այն հանգիստ ու խաղաղ օրերը, երբ լրացուցիչ ոչ մի բան էլ հարկավոր չէ, որպեսզի ժպտաս:

7. Եղիր պոզիտիվ: Քո դժբախտությունների մեծ մասը կախված չեն հանգամանքներից, նրանց մեծ մասը կախված են քո վերաբերմունքից նրանց հանդեպ:

8. Հատուկ ուշադրության արժանացրու նրանց, ում հանդեպ անտարբեր չես: Հաճախ, երբ քո սիրելին ասում է, որ ամեն ինչ կարգին է, նա քո կարիքն է զգում: Նա ուզում է, որ նայես իր աչքերի մեջ, գրկես ու ասես, որ միշտ իր կողքին կլինես: Մի նեղսրտիր նաև, երբ որոշ մարդիկ քեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք ես իրենց: Դա նորմալ է:

9. Հաճախ փոխիր շրջապատդ: Սա չի նշանակում դավաճանել ընկերներին կամ թողնել նրանց, այլ որ հարկ կա կյանքիդ տարբեր փուլերում մաքրել շրջապատդ այն մարդկանցից, ում կարիքն իրականում չունես: Սա հնարավորություն կտա ազատել նոր տեղ նոր մարդկանց համար, ովքեր առավել շատ են սազում քո նոր կենսակերպին: Մի կախվիր հին ընկերներիցդ, եթե նրանք քեզ հետ հավասար չեն բարձրանում կյանքի աստիճաններով: Շրջապատիր քեզ հաջողակ մարդկանցով, ու նրանց մեջ կտեսնես քո իսկ հաջողության գրավականը:

10. Ավելի հաճելի է, հետ նայելով անցածդ ուղուն, ասել․ «Աստված իմ, ես չեմ հավատում, որ արել եմ սա», քան թե ասել․ «Ափսոս, որ արեցի սա»: Հիշիր, մարդիկ քեզ դատելու ու քննադատելու են ամեն դեպքում, այնպես որ, խորհուրդ չեմ տա ապրել նրանց համար ու փորձել լավ տպավորություն թողնել: Ապրիր քեզ համար և տպավորություն գործիր միայն ինքդ քեզ վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց