Ճակատագրի 10 օրենք, որոնց հետևելուց հետո մարդ երջանկանում է

Like on FB:

Գոյություն ունի ճակատագրի 10 օրենք։ Հայտնի չէ, թե ով է ստեղծել այն, սակայն նրանք, ովքեր ծանոթանում են այս օրենքներին, միանգամայն համաձայնվում են և սկսում ապրել նրանցով։

Սրանք անգամ օրենքներ չեն, այլ ուղղակի հոգեբանական միջոցներ, որոնց հիմնական նպատակը համոզելն է։

Այս գործընթացը շատ երկար է։

Այն պահանջում է նպատակասլացություն և վճռականություն, այդ իսկ պատճառով օրենքներին պետք է մոտենալ լուրջ և մտածված, իսկ կարդալ հարկավոր է ամեն օր։ Փորձեք և շուտով կզգաք, որ ապրելն ավելի հեշտ է դառնում։

1.Ամեն ինչի սկիզբը դատարկությունն է, բայց այն լցնել է պետք։

2. Ցանկալիին հասնելու համար միայն ցանկությունը բավական չէ, հարկավոր է որոշում կայացնել․ միայն այս դեպքում հնարավորություն կառաջանա։

3. Սեփական ուղին փոխելու համար կանգ առնել է պետք և միայն սրանից հետո շարժվել այլ ուղղությամբ։

4. Կյանքում պիտի վճարես ամեն ինչի համար, բայց ամենից թանկն անգործությունն արժե։ Հաճախ այն ակնհայտ է դառնում միայն կյանքի վերջում։

5. Եթե մարդը վախենում է ինչ-որ բան սխալ անելուց, ապա նա չի էլ գիտակցում, որ այդ պահին գործում է իր կյանքի ամենամեծ սխալը։

6. Նմանը միշտ իր նմանին է քաշում։ Կյանքում երբեք պատահականություններ չեն լինում։ Մենք ձգտում ենք ոչ այն մարդկանց, ովքեր պիտի լինեին մեր շուրջը, այլ նրանց, ովքեր ամբողջությամբ մեզ նման են։

7. Եթե դուք տեսնում եք, որ ձեր նպատակն անիրականանալի է, ապա ձգտեք ուրիշ նպատակի։ Նրանց հասնելուց հետո վերադարձեք առաջինին և փորձեք հասնել նրան։

8. Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Այս պարագայում կանհետանան տագնապը, վախը, կոմպլեքսները, և դուք կսկսեք լիարժեք ապրել։

9. Մեզ շրջապատող աշխարհն ամբողջապես չեզոք է։ Այդ մենք ենք այն դարձնում լավ կամ վատ։ Փորձեք իրականությունը դրական ընկալել, և այդ դեպքում այն կդառնա ուրախ և զվարճալի։

10. Երբեք ուրիշի կարծիքը մի ընդունեք որպես ճշմարտություն։ Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել։ Միշտ կգտնվեն չարամիտ մարդիկ։ Թույլ մի տվեք նրանց իշխել ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում