Դաջվածք անող 101-ամյա ֆիլիպինուհին նվաճել է աշխարհն իր յուրօրինակ արվեստով. նա աշխատում է միայն մուրճով ու սուր փայտով

Ֆիլիպիններում ապրող 101-ամյա Վանգ Օդն ունիկալ է ոչ միայն այն պատճառով, որ այդ տարիքում իսկ զբաղվում է դաջվածք անելով, այլ նաև այն պատճառով, որ նրա մեթոդներն ամբողջովին տարբերվում են մեզ հայտնի բոլոր մեթոդներից. նա ավանդական դաջվածք անելու միակ մասնագետն է աշխարհում։

Վանգն ապրում է Ֆիլիպինների գյուղերից մեկում, որտեղ նա ամբողջովին շրջապատված է շքեղ բնությամբ ու աննկարագրելի մաքուր օդով։

Վանգի տունը տեղակայված է հենց սարի գագաթին ու այդպիսով դժվարացնում է նրա տուն տանող ճանապարհը, սակայն դա չի խանգարում բազմաթիվ երիտասարդների, որ նրանք հասնեն սարի գագաթ՝ իրենց չափաբաժին դաջվածքը ստանալու համար։

Վանգն ամեն օր այցելուների ու հաճախորդների պակաս չի ունենում։

Բանն այն է, որ նրա արվեստը ամբողջովին տարբերվում է մեզ հայտնի բոլոր մեթոդներից։

Վանգը դաջվածք անելու համար կիրառում է միայն մուրճ և լիմոնի չորացած ճյուղ։

Ձեր իսկ ցանկացած հատվածի վրա նա լիմոնի չորացած ճյուղով այնպիսի գործեր է ստեղծում, որոնք հետո հիացնում են դիտողներին։

Հետաքրքրական է, որ, որքան էլ ցավոտ երևա պրոցեսը, Վանգի մեթոդն առավելագույնս անվնաս է ու անցավ։

Միակ խնդիրն արյան քանակն է, որ հորդում է մուրճի ամեն հարվածից, սակայն մեթոդն այնքան ապահով է, որ արյան քանակությանն անգամ ոչ ոք չի նայում։

Վանգը թաթախում է ճյուղը ջրի, հետո՝ ներկի մեջ ու սկսում աշխատել։

Նա իրեն համարում է նաև բնության պաշտպան. դա է պատճառը, որ, չնայած մեծ պահանջարկին, միևնույն է, չի լքում իր բարձունքը։

Վանգը վստահ է, որ նոր տեխնոլոգիաները չէ, որ պիտի գեղեցիկը ստեղծեն։ Այն, ինչ գեղեցիկ է, կարող է ստեղծվել նաև հին ու ավանդական մեթոդներով, որոնք ոչ պակաս ազդեցիկ կարող են լինել։

Ցավոք, Վանգը կլինի վերջինն իր գործում, ու նրանից հետո աշխարհում այլևս չի լինի մարդ, ով կտիրապետի ավանդական դաջվածքի մեթոդներին ու եղանակներին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․