
Դերասան Էդգար Իգիթյանը օրեր առաջ առաջին անգամ հայր է դարձել։
Լույս աշխարհ է եկել նրա որդին։
Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:
Այսօր դերասանն իր միկրոբլոգում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է փոքրիկ Լեոնի առաջին լուսանկարով։
Նրա դեմքը կիսով չափ է երեւում։
Փոքրիկի լուսանկարին կից երիտասարդ եւ նորաթուխ հայրիկը գրել է․ «Պապայի ու մամայի գանձ»։