Ո՞վ էր այն կինը, որ ստիպեց ամուսնացած Բրեժնևին փակել իրեն սենյակում, որպեսզի գոնե մեկ անգամ հանդիպեն. ԽՍՀՄ ամենակրքոտ սիրո պատմությունը

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը պատմության մեջ մնացել է ոչ միայն իր քաղաքական գործունեությամբ, այլ նաև սիրային կրքոտ արկածներով, որոնք մեկը մեկից տարօրինակ ու զարմանալի են եղել։

Սակայն նրանցից ամենազարմանալին եղել է նրա սիրուհիներից մեկը, ում Բրեժնևն անգամ մի անգամ փակեց սենյակում, որպեսզի կարողանա հանդիպել նրա հետ։

Ահա թե ով էր նա։

Աննա Շալֆեևան հայտնի երգչուհի էր, երբ նրա ելույթներից մեկին ներկա գտնվեց Բրեժնևն ու հենց նույն պահին հասկացավ, որ ինքը պետք է դառնա գեղեցկուհու սիրեկանը։ Ելույթի ավարտից հետո Բրեժնևը հրամայեց իր անվտանգության աշխատակիցներին մոտենալ կնոջն ու փակել նրան իր հետկուլիսային սենյակում։

Աշխատակիցներն այդպես էլ վարվեցին ու նշեցին, որ շուտով նրան կմոտենա հենց ինքը՝ Բրեժնևը։ Կինը կատաղության նոպա ունեցավ դրանից։ Նա չէր հասկանում, թե ինչպես կարող է ամուսնացած հայտնի քաղաքական գործիչն այդքան լկտի լինել։ Աննան հասցրեց պատուհանից փախչել, ինչը Բրեժնևին ավելի շահագրգիռ դարձրեց. ինչպե՞ս կարող էր որևէ կին այս աշխարհում նրա հետաքրքրությունն անպատասխան թողնել։

Շուտով հայտնի ԽՍՀՄ գործիչը սկսեց հաճախել Աննայի բոլոր համերգներին։ Նա առիթը բաց չէր թողնում կնոջը նվերներ անելու ու գրավելու համար։ Աննան, միևնույն է, անտարբեր էր, սակայն ամեն բան շուտով փոխվեց։ Կինը լուրջ խնդիրներ ուներ իր ամուսնու հետ։ Վերջինս պահանջում էր, որ նա մնա տանն ու մոռանա բեմը, իսկ Աննան ուղղակի պաշտում էր բեմը։

Հենց այդ ժամանակ էր, որ Աննան որոշեց մխիթարություն գտնել Բրեժնևի գրկում։ Նրանց սիրո մասին փաստող ապացույցներ գտնելը դժվար էր․ վերջիններս միայն մեկ համատեղ լուսանկար ունեին, սակայն սա էլ էր բավական, որ բամբասանքները տարածվեին ու փաստեին, որ այս երկուսը բավականին կրքոտ սիրեկաններ են։

Ամեն բան շուտով դեպի վատը գնաց։ Աննան բաժանվեց ամուսնուց, կորցրեց բեմում լինելու հնարավորությունն, ու նրան թողեց նաև Բրեժնևը, ով արդեն հասցրել էր ձանձրանալ կնոջից։ Այս ամենից հետո Աննան անմխիթար վիճակում հայտնվեց հանրակացարանում, որտեղ նրան շրջապատում էին միայն հարբեցողներ։

Աննայի ընկերուհին, ով գիտեր կնոջ սիրային կապի մասին, հուշեց նրան, որ դիմի Բրեժնևին, ով կարող էր նրան օգնել ֆինանսական խնդիրների կարգավորման հարցում։ Կինը չէր համաձայնվում, սակայն հուսահատության պահին նա այդպես էլ վարվեց։ Աննան նամակ գրեց նախկին սիրեկանին ու խնդրեց, որ գոնե իր ապրելավայրի հարցը լուծի։

10 օր հետո Աննային նամակ եկավ, որում նշվում էր, որ պետությունն իրեն նվիրաբերել է բնակարան Սոչիի հենց կենտրոնում։ Աննան կյանքի մնացած հատվածն ապրեց հենց այդ բնակարանում՝ իր սիրելիի մասին քաղցր հիշողություններով։ Նա մահացավ 1997թ.-ին՝ իր բնակարանը ժառանգելով հենց այն նույն միակ ընկերուհուն, ով միակն էր, ում հետ Աննան կիսվում էր իր ու Բրեժնևի սիրային արկածների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա