«Առաջին սիրո խիտ երջանկությունն անկրկնելի է». Վլադիմիր Նաբոկովի 15 հուսահատ և ռոմանտիկ մտքերը

Վլադիմիր Նաբոկովն աշխարհի իսկական քաղաքացի է, բառի վիրտուոզ և տարօրինակ ու թափանցող սիրային պատմությունների հեղինակ։

Նա գրում էր տղամարդկանց և կանանց հոգեբանության մասին։

Նա իր ողջ կյանքն ապրել է սիրելի կնոջ՝ Վերայի հետ։

Հետաքրքրվում էր թիթեռնիկների ուսումնասիրությամբ և անգամ բացահայտել է նրանց մի քանի տեսակներ, իսկ ոմանք էլ կրում են նրա անունը։

1. Մարդկային կյանքի երեք մասից կազմված բարդ ֆորմուլան՝ անցյալի անվերադարձելիությունը, ներկայի անհագությունը և ապագայի անկանխատեսելիությունը։

2. Կյանքը մեծ անակնկալ է. հնարավոր է, որ մահն ավելի մեծ անակնկալ լինի։

3. Աստծո մոտ ոչ թե գիդով էքսկուրսիաներ են գնում, այլ միայնակ ճանապարհորդներ։

4. Կյանքը լույսի թույլ ճեղք է երկու կատարյալ սև հավերժությունների միջև։

5. Կան մարդիկ, որոնք ապրում են անմիջապես աչքերով, տեսողությամբ. մնացած բոլոր զգայարանները այս թագավորի հպատակներն են։

6. Թշնամական քննադատության լավագույն արձագանքը ժպտալն ու մոռանալն է։

7. Նա այն տպավորվող մարդկանցից էր, որոնք ուրիշների անհարմարությունից մինչև արցունքները կարմրում են։

8. Պետք է տարբերել սենտիմենտալությունը զգացմունքայնությունից։ Սենտիմենտալ մարդն անձնական կյանքում շատ դաժան կարող է լինել։ Նուրբ, զգայուն մարդը երբեք դաժան չի լինում։

9. Հիանալի մարդկային կարողություն. կարելի է չիմանալ, որ լավ արարք ես անում, սակայն չի կարելի չիմանալ, որ վատ արարք ես անում։

10. Սպանել նրան, ինչպես ոմանք սպասում էին, ես, իհարկե, չէի կարող։ Ես սիրում էի նրան։ Սա սեր էր առաջին հայացքից, վերջին հայացքից, հավերժական հայացքից։

11. Առաջին սիրո խիտ երջանկությունն անկրկնելի է։

12. Բազմակետերը ոտնաթաթերի վրա հեռացած բառերի հետքերն են։

13. Գրքերը, որոնք դուք սիրում եք, պետք է կարդալ հիացմունքից շնչակտուր լինելով։

14. Հիշողությունը վերակենդանացնում է ամեն ինչ՝ բացի բույրերից, և փոխարենը ոչինչ այնքան լավ չի վերակենդանացնում անցյալը, որքան բույրը, որը երբևէ կապված է եղել նրա հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Թեստ հանելուկ․ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
ԹԵՍՏ. Մաթեմատիկայի տարրական իմացությունը ստուգող թեստ
ԹԵՍՏ․ Մարդկանց 90%-ը չի կարողանում լուծել այս հավասարումը, իսկ դուք․․․
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում