Գաղտնիքներ, որոնք կինը երբեք չի խոստովանի

Մենք սիրում ենք, երբ տղամարդը պատասխանատվություն է ստանձնում

Շատ կարեւոր գաղտնիք: Մենք նույնպես կարող են ինչ-որ բան ծրագրել սկզբից մինչեւ վերջ ու իրականացնել, բայց …մենք չենք սիրում դա:

Եվ մեզ դուր է գալիս, երբ տղամարդն է պատասխանատվություն ստանձնում:

Չնայած մենք երբեք այդ մասին չենք ասում ձեզ, բայց դուք պետք է իմանաք, որ մեզ դուր է գալիս, երբ տղամարդն ինքնուրույն կատարում է որեւէ բարդ, բայց անհրաժեշտ բան, միայն որպեսզի մեզ զարմացնի:

Եթե տղամարդը նախաձեռնությունն ու պատասխանատվությունն իր ձեռքն է վերցնում, ուրեմն նա անտարբեր չէ, ուրեմն նա հոգ է տանում մեր ու մեր համատեղ կյանքի մասին:

Այնպես որ հնարավորինս հաճախ այդպես վարվեք, ու կարեւոր չէ՝ թե դա ինչ կլինի՝ ինքնուրույն կատարված գնումներ, սեփական ձեռքերով պատրաստված ընթրիք, թե համատեղ արձակուրդներին վերաբերող ծրագրեր:

Մենք սիրում ենք, երբ մեզ զարմացնում են

Բոլոր կանայք էլ բառացիորեն խելագարվում են անակնկալների համար, ու մենք գրեթե միշտ գաղտնի հույսեր ենք փայփայում, որ մեր զուգընկերը կրեատիվ կգտնվի ու ունակ կլինի մեզ հնարավորինս հաճախ զարմացնել: Ցանկացած անսպասելի նվեր՝ նույնիսկ եթե դա ընդամենը շոկոլադ է, կարող է կնոջը ստիպել, որ նա իրեն առանձնահատուկ ու ցանկալի զգա: Դա պարտադիր չէ, որ ինչ-որ թանկարժեք բան լինի՝ կարեւորը էությունն է: Այն, որ դուք մտածում եք նրա մասին, նախաձեռնություն եք ցուցաբերում ու սիրում նրան՝ իրոք անգին է: Հավատացեք, որ դա ամենեւին էլ դժվար չէ: Պարզապես եղեք անկեղծ ու ուշադիր ձեր թագուհու նկատմամբ՝ այո, այո, հենց թագուհու, չէ՞ որ ցանկացած կին արժանի է լինել թագուհի: Եվ երբ կինը կհասկանա, որ դուք ամեն գնով ձգտում եք նրան երջանկացնել … հավատացեք դուք լիովին կպարգեւատրվեք ձեր ջանքերի համար:

Մենք վախենում ենք, որ նրան մեկ այլ կին դուր կգա

Շատ կանայք վախենում են, որ իրենց տղամարդուն որեւէ այլ կին կհրապուրի՝ ասենք իրենց ընկերուհին, գործընկերուհին, ով ասես: Այս վախի պատճառը շատ պարզ է՝ բոլորս էլ երբեմն ուզում ենք ստանալ այն, ինչը չի կարող մերը լինել, դրա համար էլ վախենում ենք, որ որեւէ այլ կնոջ դա կհաջողվի, ու նա կնվաճի մեր ընտրյալի սիրտը: Հավատացեք, մեր՝ կանանց, համար ավելի վատ վախ գոյություն չունի:

Մենք ուզում ենք, որ մեր տղամարդիկ անկեղծ լինեն

Բոլոր մարդիկ էլ ուզում են, որ իրենց զուգընկերները կամ զուգընկերուհիները անկեղծ ու ազնիվ լինեն: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիմարացնում են: Եվ իհարկե, մենք՝ կանայք, ամենեւին էլ բացառություն չենք: Մենք շատ բան կարող ենք ներել, բայց ոչ սուտը: Որքան էլ բարդ ու խճճված լինի ձեր իրավիճակը, կինը միշտ կլսի ձեզ ու գուցե նույնիսկ կօգնի լուծել ձեր խնդիրը:

Մենք ուզում ենք դուք գալ նրանց ընկերներին

Այս մեկը հաստատ ոչ մի կին չի խոստովանի: Այն էլ բարձրաձայն: Բայց դա իրոք այդպես է: Եթե ընկերներն այդքան կարեւոր են մեր տղամարդկանց համար, նրանք կարեւոր են նաեւ մեզ համար, ու դրա համար էլ մենք ուզում ենք նրանց դուր գալ: Իսկ դա նախեւառաջ նշանակում է, որ մենք ուզում ենք նրանց ցույց տալ, որ սիրում ենք մեր զուգընկերներին ու գիտեն ք, թե ինչ հրաշալի մարդիկ են նրանք: Դա միաժամանակ օգնում է մեզ խուսափել ավելորդ տարաձայնություններից ու վեճերից, նույնիսկ եթե նրանց ընկերները մեր սրտով չեն: Կամ ել մենք՝ նրանց: Նրա ընկերներին դուր գալու ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ երբ մեր տղամարդկանց ընկերները բարեհաճ են մեր նկատմամբ, մեր սերը դրանից ավելի է ամրանում: Ինչը բնականաբար միայն ձեռնտու է մեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)