Ամռան անտանելի շոգին դիմանալու 7 պարզ միջոց

Ամռանը արևի տակ երկար մնալը կարող է բերել այրվածքների, ջրազրկման, ջղաձգումների և նույնիսկ ջերմային հարվածի։

Սակայն ամռան ամենատարածված խնդիրը ջրազրկումն է, երբ օրգանիզմը միկրոտարրերի և էլեկտրոլիտների հետ միասին մեծ քանակությամբ խոնավություն է կորցնում։

Սա սպառնում է բոլոր տարիքի մարդկանց, բայց ամենից շատ մանկահասակ երեխաներին և տարեցներին։

zNews-ը այսօր ջրազրկումից պաշտպանվելու յոթ կարևոր միջոց է առաջարկում։

1. Շատ ջուր խմեք

Բնականաբար, ջրազրկումը կանխելու լավագույն տարբերակը օրվա ընթացքում շատ ջուր խմելն է։ Կարելի է էլեկտրոլիտների մակարդակը պահելու համար ջրի մեջ լիմեն ավելացնել կամ առանց շաքարի մրգային հյութեր խմել։ Սառը և քաղցր ըմպելիքներից լավ է հեռու մնաք։

2. Թեթև հագնվեք

Շոգ սեզոնին պետք է ազատ, թեթև և բաց գույնի հագուստ կրել։

3. Պաշտպանվեք արևի ուղիղ ճառագայթներից

Աշխատեք տնից դուրս չգալ կեսօրին, իսկ եթե դա անխուսափելի է, ստվերի տակ քայլեք։ Արևից պաշտպանվելու համար արևապաշտպան քսուկներ օգտագործեք։ Շուրթերին նույնպես պետք է արևապաշտպան բալզամ քսել։

4. Խուսափեք միզամուղներից

Միզամուղ դեղերն ու մթերքները նպաստում են հեղուկի կորստին։ Դրանց թվում են նաև սուրճը և կոլան։ Խորհուրդ չի տրվում նաև ծխել։

5. Մրգեր և բանջարեղեն կերեք

Այնպիսի մրգեր և բանջարեղեններ, ինչպիսիք են ձմերուկը, վարունգը, լոլիկը, հազարը, նարինջը, խաղողը և բանանը շատ ջուր, միկրոտարրեր և էլեկտրոլիտներ են պարունակում։ Կերեք, որքան կարող եք շատ։ Իսկ կծու, յուղոտ և համեմունքներով ուտեստներից հրաժարվեք, դրանք բարձրացնում են թթվայնությունը։

6. Հրաժարվեք ինտենսիվ մարզումներից

Ինտենսիվ մարզումները ուժեղ քրտնարտադրություն են առաջ բերում, ինչն էլ իր հերթին բերում է ջրազրկման։ Մարզվեեք սենյակում, անպայման մարզումներից առաջ ջուր խմեք և ձեզ հետ շշով ջուր ունեցեք՝ ընթացքում խմելու համար։

7. Հիշեք շտապօգնության ծառայությունների համարները

Եթե հանկարծ վատանք և օգնության կարիք ունենաք, առանց րոպե անգամ կորցնելու օգնություն կանչեք։ Այդ պատճառով էլ պետք է հեռախոսում ունենաք շտապօգնության, փրկարար ծառայության, ոստիկանության համարները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․