Ջուրը կազմում է մարդու մարմնի 60%-ը, իսկ բջիջներն անհրաժեշտ քանակությամբ ջուր չստանալու դեպքում կմահանան։
Ահա, թե ինչու է շատ ջուր ըմպելն այդքան կարևոր։
Բարեբախտաբար, ջրազրկումից և դրա հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելը բավականին հեշտ է․ հարկավոր է ընդամենը ջուր խմել, և ամեն ինչ կկարգավորվի։
Չնայած ջրազրկման խիստ աստիճանները կարող են շատ վտանգավոր լինել, իսկ անտեսելու դեպքում հաստատ լուրջ բարդություններ կառաջանան։
Տեսեք, թե ինչ խնդիրների առաջ կարող եք կանգնել, եթե օրական քիչ ջուր եք օգտագործում։
Ձեր սրտի աշխատանքը կսկսի արագանալ։ «Ջրի անհրաժեշտ քանակության պակասի դեպքում արյան քանակը նույնպես նվազում է, ինչն էլ իր հերթին առաջացնում է արյան ճնշումի իջեցում։ Արյան ճնշումը եթե ընկնում է, սրտի աշխատանքն արագանում է»,- նշում են դիետոլոգները։
Այդ ժամանակ ձեզ մոտ կզգացվի հոգնածություն, թուլություն, իսկ կրծքավանդակում՝ տարօրինակ զգացողություններ և հնարավոր է նաև թփթփոց։
Ջրազրկման պարագայում երիկամի քարերի առաջացման հավանականությունը րոպե առ րոպե մեծանում է։ Երբ օրգանիզմում ջրի պակասություն է զգացում, օրգանիզմը փորձում է հնարավորինս քիչ ջուր արտահանել միզուղիների միջոցով, իսկ հայտնի է, որ հենց այդ պայմաններում էլ առաջանում են երիկամի քարերը։
Շատ հնարավոր է նաև երիկամների կամ միզուղիների հետ կապված խնդիրների և վարակների առաջացում։
Քիչ ջուր օգտագործելու և արևի տակ երկար մնալու դեպքում արևահարվելու շանսերը շատ մեծ են։ Երբ օրգանիզմում ջրի քանակը քիչ է, արևի տակ ընդամենը մի փոքր մնալուց հետո օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում հովացնել մարմինը։ Այս դեպքում կարող է սրտի աշխատանքի արագացում նկատվել և անգամ գիտակցության կորուստ։
Բացի այդ՝ մարմինը հովացնելու համար օրգանիզմը քրտինք է արտադրում, սակայն երբ ջրազրկված եք, քրտնագեղձերը չեն կարողանում իրենց գործառույթներն իարականացնել, իսկ մարմինը շատ արագ արևահարվում է։
Սակայն դիետոլոգները կրկին հիշեցնում են, որ ջրազրկումից խուսափելը չափից դուրս հեշտ է․ օրական ընդունեք մեծ քանակությամբ հեղուկներ՝ հատկապես ջուր, և ցերեկային ժամերին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ