Թեստ. Արդյո՞ք տարբերվող մտածելակերպ ունեք, թե՞ սովորական մարդու պես

zNews-ն առաջարկում է ստուգել ձեր մտածողության ոչ ստանդարտությունը:

Ներկայացված է 10 նկար: Ուշադիր նայեք դրանց և ասեք՝ այնտեղ ինչ է պատկերված:

Պատասխանները տեսեք ստորև

1. Սովորական մարդը, հնարավոր է, այստեղ տեսնի մոմ հենարանի վրա, բայց դա նաև խցանի մեջ մնացած խցանահան է:

2. Կարծում էիք՝ դրանք պարզապես ոտնահետքեր են շրջանի մե՞ջ: Իսկ ուրիշները տեսնում են՝ պարաշյուտիստն ինչպես է թռչում գետնի վրա (տեսարան ներքևից):

3. Կողմնացույցի է նման: Բայց ոչ ստանդատ մարդը կտեսնի՝ ինչպես է քաղցած թռչունը բնում մորը կանչում (տեսարան վերևից):

4. Հիշեցնում է լճակներ ճանապարհին: Բայց իրականում դա ընձուղտ է (տեսարան երկրորդ հարկի պատուհանից):

5. Առաջին հայացքից ոչնչի նման չէ: Իսկ եթե պատկերացնել, որ արջն իջնում է ծառի՞ց: Երևում են միայն թաթերը:

6. Ավտոմեքենայի անի՞վ տեսաք: Հիմա փորձեք տեսնել սոմբրերոյով պարող մեքսիկացու (տեսարան վերևից):

7. Սովորական մարդիկ այստեղ տեսնում են երշիկի կես կտոր կամ կրունկի հետք: Բայց դա նաև գնացք է, որը դուրս է գալիս թունելից (տեսարան դիմացից):

8. Կարծում եք՝ սա պարզապես տղամարդու վերնաշապի՞կ է թիթեռնիկ-փողկապով: Ոմանք կարծում են, որ մատուցողը վերելակի դռների մեջտեղում է:

9. Ավտոսիրողներն այստեղ սպիդոմետր են տեսնում, ֆիզիկայինը՝ բարոմետր: Իսկ ոչ ստանդարտ մտածողությամբ մարդիկ կարող են ձնեմարդ տեսնել (տեսարան վերևից):

10. Շատերն ասում են, որ «ինչ-որ մեկն ինչ-որ բանի հետևում թաքնվում է»: Ավելի հետաքրքիր է մտածել, որ շների հետ սահամանպահներ են թաքնված բարիկադի հետևում:

Եթե յուրաքանչյուր պատկերի դեպքում մտածեցիք՝
Պատասխանի 1-2 տարբերակները՝ մտածում եք մոլորակի բնակիչների ճնշող մեծամասնության պես: կամ թեստը լուրջ չընդունեցիք և հետաքրքրությամբ անմիջապես անցաք պատասխաններին:

Պատասխանի 3-5 տարբերակներ՝ եթե բոլոր պատասխաններն իրարից հեռու են իմաստով և դրանք փնտրելու վրա ամբողջ գիշերը չծախսեցիք, մտածում եք ոչ ստանդարտ, ստեղծագործաբար եք մոտենում խնդիրների լուծմանը և ցանկության դեպքում կարող եք սարեր շուռ տալ:

Պատասխանի 6 և ավելի տարբերակներ՝ ձեր համառության դեմ ոչինչ չի դիմանա: Ձեր կրեատիվությունը վեր է ցանկացած գովեստից, իսկ շրջանակները և շաբլոնները փոշիանում են ձեր մոտենալով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․