Առողջության 5 գաղտնիք

Գաղտնիք 1. Օրական խմեք 2.5 լիտրից ոչ քիչ ջուր: Օգտագործեք չգազավորված ջուր: Խոսքը ոչ թե ապուրի, բորշի, թեյի եւ ըմպելիքների մեջ առկա հեղուկի մասին է, այլ հատկապես մաքուր ջրի: Եթե օգտագործում եք հանքային ջուր, ապա ավելի լավ է գազը բաց թողնել, քանի որ այն լայնացնում է աղիները եւ տարիների ընթացքում հանգեցնում որովայնի պատերի տոնուսի կորստի: Գարեջրի, կվասի, լիմոնադի եւ կոլայի սիրահարները սովորաբար տպավորիչ փոր ունեն: Մեծ փորում ներքին օրգանների տեղադրությունը խախտվում է: Երիկամները, լյարդը, փայծաղը կախվում են, դրանցում լճացում է գոյանում: Դա նպաստում է քարերի առաջացմանը լեղապարկում եւ երիկամներում: Չնայած մեծ փորի եւ քարերի միջեւ ուղղակի կապ կարծես չկա: Անցյալի բժիշկները կատակում էին. «Եթե սենյակ է մտնում 45 տարեկանից մեծ գեր կին, ապա նրա լեղապարկում անպայման քար կա»:

Գաղտնիք 2. Ամեն օր առավոտյան հետեւեք ձեր քաշին: Կշռվեք մինչեւ նախաճաշելը: Եթե անհրաժեշտ է քաշ գցել, նիհարեք օրական 30 գրամ արագությամբ: Այդ ընթացքում չկորցնեք տարեկան մոտ 10 կիլոգրամ: Կտրուկ չնիհարեք: Եթե օրական կորցնեք 50 գրամ, ապա տարեկան կկորցնեք 15 կիլոգրամ: Այդ ընթացքում օրգանիզմը հասցնում է ձգել մաշկը, վերակառուցել հորմոնալ համակարգը եւ հարմարվել նոր քաշին: Հիշեք, որ ճարպի յուրաքանչյուր կիլոգրամը ավելորդ անոթների կիլոմետրեր է, հետեւաբար նաեւ ավելորդ ծանրաբեռնվածություն սրտի վրա:

Գաղտնիք 3. Օրական մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ օգտագործեք: Դա կնվազեցնի իֆարկտի եւ կաթվածի հավանականությունը: Ձիթապտղի յուղը պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ՝ լինոլեւային, օլեինովային եւ լինոլենովային: Այս ճարպաթթուներն անհնար է փոխարինել ոչ մի այլ բանով: Դրանք մեր օրգանիզմին կենսականորեն անհրաժեշտ են: Դրանք պարունակում են ածխածնի եւ ջրածնի կրկնակի եւ եռակի կապեր: Այդ կապերը մեր մարմնի մեջ քայքայում են վնասակար ազատ ռադիկալները: Բացի այդ, բուսական յուղերի ճարպաթթուները նպաստում են անոթների պատերի էնդոթելիումի վերականգնմանը, թրոմբների եւ սկլերոզային խցանումների փոքրացմանը: Եթե տհաճ է ձեթ կուլ տալը, այն օգտագործեք մի կտոր սեւ հացի հետ եւ վրայից խմեք կիտրոնի հյութով ջուր:

Ձեր սննդաբաժնից բացառեք մարգարինն ու արմավի յուղը: Մայոնեզի օգտագործունը հասցրեք նվազագույնի: Տնային պայմաններում պատրաստված հալած յուղը ամենաարժեքավորն է, սակայն այն չարաշահել չարժե: Այն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, սակայն պարունակում է մի շարք արժեքավոր վիտամիններ եւ նյութեր:

Գաղտնիք 4. Բացառեք սպիտակ հացը՝ այն փոխարինելով սեւով: Սեւ հացը շատ է պարունակում «В» խմբի վիտամիններ, որոնք օգտակար են կենտրոնական նյարդային  համակարգի համար: Սպիտակ հացի մեկ կտորը պարունակում է 4 գդալ շաքար: Ժամանակակից մարդը օրական օգտագործում է 800-900 գրամ շաքար: Սակայն որտեղի՞ց է այն վերցվում: Իսկ դուք հաշվեք: Սպիտակ հացի երեք կտոր, եւ արդեն ապահովված է 12 թեյի գդալ շաքար: Օրական շաքարով երեք բաժակ թեյ, եւ 9 գդալ շաքար: Տորթի մեկ կտոր, եւ նվազագույնը 7 գդալ շաքար: Պահածոներ, եւ եւս մի քանի գդալ… Սրան ավելացնենք մի քանի կոնֆետ… Նրբերշիկը եւ երշիկը նույնպես շաքար են պարունակում՝ կարդացեք փաթեթի վրայի բաղադրությունը: Կարծում եմ՝ այլեւս չարժե շարունակել: Հուրախություն բոլորի՝ հիշեցնեմ, որ կոլայի մեկ գավաթը պարունակում է 9 գդալ շաքար: Շաքարը քայքայում է մեր մաշկի կոլագենը, որը հանգեցնում է վիզուալ արագ ծերացման եւ դեմքի վրա կնճիռների ցանցի առաջացման: Շաքարը նպաստում է թարախային հիվանդություններին եւ թուլացնում է դիմադրողականությունը, քանի որ մանրէները եւ վիրուսները պաշտում են ածխաջրերը: Ակնբախ է նաեւ կարիեսի եւ շաքարի կապը: Դե իսկ շաքարախտի մասին նույնիսկ չարժե հիշատակել:

Գաղտնիք 5. Ամեն օր ամբողջ մարմինը շփեք ձեռքերով, կատարեք ինքնամերսում: Այս պարզ գործընթացը լավացնում է ավիշների շարժումը, փոքրացնում է այտուցները: Մեկ ինքնամերսումն, իհարկե, չի օգնի: 5 րոպեի ընթացքում ամենօրյա փոքրիկ ջանքը ձեզ անվիճելի առավելություն կտա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)