«Ամենագեղեցիկ հագուստը, որը կինը կարող է կրել, սիրելի տղամարդու գրկախառնությունն է». Իվ Սեն Լորանի 14 մտքերը, որ կբացահայտեն կնոջն ու կօգնեն միշտ նորաձև լինել

Ու կան նորաձևության դեմքեր, ովքեր մինչ օրս նորաձևության իրենց կանոններն են թելադրում։

Իվ Սեն Լորանը հենց այդ դեմքերից մեկն էր, ով վստահ էր, որ կնոջը նորաձև լինելու համար ուղղակի պետք է լինել սիրված ու գտնել սեփական ոճը պարզության մեջ։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա ամենահայտնի 14 մտքերին, որ կբացահայտեն կնոջն ու կօգնեն միշտ նորաձև լինել։

1. Առանց հոգու շքեղության չի լինում ոչ մի այլ շքեղություն:

2. Սեփական ոճն ինքնավստահություն է ներշնչում:

3. Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է կրել սև սվիտեր, սև շրջազգեստ և իր սիրելի տղամարդու հետ ձեռք ձեռքի քայլել:

4. Ամենագեղեցիկ հագուստը, որը կինը կարող է կրել, սիրելի տղամարդու գրկախառնություններն են, բայց բոլոր այն կանայք, որոնք զուրկ են այդ երջանկությունից, շտապում եմ հայտնել, որ ես այստեղ եմ:

5. Տարիների փորձը սովորեցրեց ինձ, որ զգեստի մեջ միակ կարևոր դետալը կինն է, որը կրում է այն:

6. Կնոջ ամենագեղեցիկ դիմահարդարումը կիրքն է, սակայն կոսմետիկա գնելն ավելի հեշտ է:

7. Երբ դու քեզ հագուստի մեջ լավ ես զգում, ամեն ինչ հնարավոր է թվում. լավ հագուստը երջանկության բանալին է:

8. Շանելը ազատություն շնորհեց կանանց, իսկ ես հզորացրի նրանց:

9. Ես կցանկանայի ինքս հայտնագործել կապույտ ջինսը: Դրանք պարզ են, ժամանակակից, սեքսուալ և միևնույն ժամանակ հասարակ. սրանք այն հատկանիշներն են, որոնք կուզենայի, որ հագուստս իր մեջ ունենար:

10. Այլևս ոչ մի կանոն չկա, նորաձևությունն ազատ է: Ես սիրում եմ համադրել վինտաժային հագուստը ջինսի հետ:

11. Զգեստապահարանն ապրելակերպ է:

12. Շքեղ կարող է կոչվել միայն այն զգեստը, որը երկրորդ անգամ չես կարող կրել:

13. Նույնիսկ ամենանրբագեղ հագուստը մի կաթիլ օծանելիքի կարիք ունի: Միայն օծանելիքը կարող է հագուստին ամբողջական և կատարյալ տեսք, իսկ ձեզ՝ հմայք հաղորդել:

14. Ֆիզիկապես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչքան խղճուկ կարող է լինել նորաձևության զոհ դարձած կինը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․