5 նախադասություն, որոնք չի կարելի ասել երեխային

Like on FB:

1. «Եթե քեզ այդպես պահես, ջադու պառավը կտանի քեզ»

Երեխայի համար հատկապես տհաճ է քնից առաջ վախեցնող բառեր լսելը: Երեխաները հավատում են մեծերին, իսկ եթե քեզ հեղինակավոր կերպով տեղեկացնում են տագնապալի երեւույթի մասին, դա հավանաբար ինչ-որ բան է նշանակում: Քունն անհանգիստ է դառնում. գուցե պատից այն կողմ սարսափ ֆիլմերի ձայների պատճառով կամ էլ ծնողի մարգարեության:

Կարող է նեւրոզներ առաջացնել: Իմիջիայլոց, չորսից վեց տարեկանը նախադպրոցական երեխաների համար իռացիոնալ վախերի տարիքն է, այնպես որ, օգուտ չի տա, եթե դրանից հետո խրախուսական թփթփացնեք ուսին.  «Ի՞նչ ես ասում, վամպիրները չորեքշաբթի հանգստանում են»:

2. «Վերջ տուր լացելուն: Տղա ես, չէ՞»

Այդքան մեծ ծնող է եւ չգիտե, որ երեխայի զգացմունքները հերքելը ավելի է նյարդայնացնում: Այդ նախադասության բացասական կողմն այն է, որ այն որոշակի էտալոնի հասնելու անհնարինություն է ձեւավորում: Իբր այդ էտալոնն ինչ-որ տեղ կա եւ երեխան պիտի հասներ դրան, ցավոք, լաց եղավ եւ խայտառակվեց:

3. «Աստված իմ… վերցրու կոնֆետներդ»

Դա խնդրանքին անհաջող արձագանք է, թեկուզ նրա համար, որ հաջորդ անգամ, երբ խաղադրույքները մեծանան, ձեզ վրա ավելի որակյալ հարձակում կկազմակերպեն: Չէ որ  դա ազդում է: Բացի այդ, նախադասությունն ինքնին այնքան կոպիտ է, որ անհարմար է այն հետը տուն բերել: Երեխաները հաճախ են նման բան լսում: Պատկերացրեք, որ վերադասը ձեր աշխատավարձը բարձրացնի հետեւյալ բառերով. անկեղծ, տհաճ է:

4. «Եվս մի անգամ երկու ստանաս, համակարգչային խաղեր չես տեսնի»

Խաղի փոխարեն, կարող եք սպառնալ գրպանի փողով, հանգստյան օրերով կամ մի բաժին պաղպաղակով, դա կարեւոր չէ:  Այստեղ երկու տխուր բան է տեղի ունենում. նախ, մոտիվացիայի փոփոխություն (մարդը կարծես պիտի սովորի միայն նրա համար, որ իրեն թույլ տան խաղով խաղալ), եւ երկրորդ, այդ կասկածելի պարգեւը պաշտամունք եւ գերագույն հաճույք դարձնելն է: Եթե երեխան խնդիրներ ունի, պետք է այլ կերպ արտահայտել հոգատարությունը.  «Քանի որ ամբողջ ժամանակդ խաղով ես անցկացնում, սովորելու փոխարեն եւ չես կարողանում հաղթահարել գայթակղությունը, ես, որպես հասուն մարդ, պիտի օգնեմ քեզ, որովհետեւ հասկանում եմ, որ առայժմ ի վիճակի չես կարգավորել քո կախվածությունը: Արի միասին մտածենք, թե ինչպես անենք դա»: Չարժե իրար խառնել գնահատականներն ու խաղերը: Նման զրույցը պիտի ընթանա երկուների վերաբերյալ հուզականորեն հագեցած զրույցից անջատ:

5. «Ինչպե՞ս են բազմանում կենդանիները: Չէ, քեզ համար դեռ վաղ է իմանալը»

Կանոնավոր եղանակով նման մի բան արտաբերելով, դուք ընդմիշտ ազատվում եք տարբեր անհարմար մանկական հարցերից, որովհետեւ նա այդ հարցերը կուղղի ավելի բանիմաց մեկին, օրինակ ամառանոցի կեղտոտ ընկերոջը: Եթե ձեզ անակնկալի է բերել այն հարցը, թե «օրգազմը» ինչ է, կարող եք ասել. «Ես այժմ պատրաստ չեմ պատասխանել, ինձ ժամանակ է անհրաժեշտ»: Դրանից հետո արժե հատուկ գրականություն ձեռք բերել «Ինչպես երեխաներին պատմել այդ մասին»։ Այդտեղ դուք, ամենայն հավանականությամբ, կնկատեք, որ նա վաղուց կորցրել է հետաքրքրությունը օրգազմի հանդեպ եւ այժմ կլանված է կրոնների եւ ահաբեկչության փոխկապակցվածության խնդիրներով: Բայց դա ավելի լավ է, քան ոչինչը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում