Ինչպիսի խենթություններ են անում Կենդանակերպի նշանները

Like on FB:

Խոյ

Առնական, հետաքրքրասեր, ինքնավստահ եւ միշտ պատրաստ ռիսկի դիմելու. Խոյերը լավ ընկերներ են, սիրեկաններ եւ… լեռնագնացության հուսալի ընկերներ:

Նրանք երբեք չեն նահանջում, իսկ եթե ինչ-որ բան են դնում մտքին, գնում են մինչեւ վերջ:

Մի՞թե սա խելագարություն չէ:

Դուք կարող եք չհամաձայնել Խոյերի խելահեղ գաղափարների հետ, բայց փաստը, որ նրանք հաստատուն հետեւում են դրանց, հարգանքի է արժանի:

Ցուլ

Ցուլերի խելագարության պատճառն այն է, որ նրանք իսկապես շատ են նման… ցուլերի: Որպես կանոն՝ նրանք մեծ, սիրող սիրտ ունեն, լայն աշխարհայացք, բայց կարող են նաեւ անհավանական համառ եւ կամային լինել: Նրանք կարող են կատաղության հասնելու աստիճան վիճաբանել ձեզ հետ, իսկ հետո անսպասելիորեն ներողություն խնդրել:

Երկվորյակ

Երբեք չես իմանա, թե Երկվորյակների ո՞ր կողմ այսօր ավելի ցայտուն կլինի: Նրանք անվճռական են, բայց նրանց հետ միշտ ուրախ է անցնում: Երկվորյակները հեշտությամբ հարմարվում են ցանկացած իրավիճակի, բայց խնդիրն այն է, որ հետո իրավիճակն է սկսում հարմարվել նրանց: Երեկոն սկսելով թանկարժեք ռեստորանում՝ Երկվորյակները կարող են առավոտը դիմավորել քաղաքային աղբանոցում՝ տեղի անտուններին անեկդոտ պատմելով:

Խեցգետին

Քանի որ Խեցգետիններին Լուսինն է կառավարում, նրանց տրամադրությունը մակընթացության եւ տեղատվության նման փոխվում է: Չնայած նրանք սիրում են տանը նստել, սակայն կարող են անսպասելիորեն գիշերային ակումբ գնալ ու հարբել անծանոթների հետ: Տիպական Խեցգետինները կարող են մեկ ժամում 10 սիրային sms գրել, իսկ հետո ձայնային հաղորդագրություն ուղարկել՝ հաղորդելով, թե որքան են ատում ձեզ ու ձեր ամբողջ ընտանիքի անդամներին: Երբեք նախապես չես իմանա, թե ինչ կանի հետո Խեցգետինը, եւ դա իսկապես խենթացնում է:

Առյուծ

Առյուծները վառ եւ աղմկոտ մարդիկ են, նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Զարմանալի չէ, որ բարում ամենաշատ խմած մարդը սովորաբար Առյուծներն են լինում: Առյուծները միշտ բարձր տեղում են նույնիսկ խենթության հարցում, քանի որ իսկապես չեն կարողանում ժամանակին կանգ առնել:

Կույս

Կույսերը ամեն ինչ վերահսկելուց հրաժարվել չկարողանալու պատճառով խելագարության բավական բարձր մակարդակ ունեն: Նրանք անդադար աշխատում են՝ կատարելության հասնելու համար: Երբեմն նրանք իսկապես շատ լավ բաներ են անում, օրինակ՝ կամավոր օգնում են անծանոթ տարեցներին: Բայց նրանց կատարելությունը երբեմն խենթության է հասնում: Կույսերը սթրեսային իրավիճակներում գործում են առանց որեւէ բանի մասին մտածելու, եթե նույնիսկ ստիպված են ինչ-որ մեկին վրաերթի ենթարկել՝ փառք ձեռք բերելու համար:

Կշեռք

Քանի որ Կշեռքները միշտ հավասարակշռություն են որոնում, նրանք պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել՝ ներդաշնակության հասնելու համար: Կշեռքների մութ կողմն ի հայտ է գալիս, երբ նրանք սկսում են հետապնդել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանց ներքին էությունը կարծես ասում է. «Սիրիր ինձ կամ ատիր, միեւնույն է՝ ես տարված եմ…»: Զգուշացեք ինչ-որ մեկի ուշադրության համար Կշեռքների հետ մրցակցությունից, քանի որ նրանք միշտ ստանում են այն, ինչ իրենց պետք է:

Կարիճ

Բանն այն է, որ Կարիճները… ցավոտ են խայթում: Կողմնակի անձինք հաճախ նրանց գովաբանում են հնարամտության եւ լավ կանխազգացման համար: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք նրանց շատ լավ գիտեն: Եվ չկա մեկը, ով չի տուժել Կարիճներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գեղեցիկ սիրահետում են, բայց քչերին է հաջողվում բավարարել նրանց սեքսուալ ախորժակը:

Աղեղնավոր

Աղեղնավորները միշտ պայքարում են արդարության եւ անկախության համար: Աղեղնավորներն իրենց ազատությունն այնքան են գնահատում, որ կարող են այդ պայքարում կորցնել իրենց ընկերներին եւ նույնիսկ հարազատներին: Եթե Աղեղնավորները տարվել են որեւէ գաղափարով, ապա ավելի լավ է մի կողմ քաշվեք եւ չխանգարեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ծաղկում են ամենուր, որտեղ գնահատում են պրոֆեսիոնալիզմը: Նրանք բավական կազմակերպված եւ աշխատասեր են, իսկ դա նշանակում է, որ ցանկացած խնդիր լուծելիս չափազանց տարվում են: Բայց նրանք չեն կարողանում թուլացնել իրենց խիստ պահանջները, երբ թիմով են աշխատում: Եթե ձեր գաղափարն ավելի լավը լինի, հազիվ թե նրանք ընդունեն: Դա վերաբերում է նաեւ անձնական կյանքին. Այծեղջյուրների հետ միշտ մեծ խնդիրներ կունենաք ռեստորանի կամ կինոթատրոնի ընտրության հարցում: Նրանք կգնան միայն այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում, կամ տանը կմնան:

Ջրհոս

Ջրհոսները խելագար պրոֆեսորի իսկական նախատիպն են, որը կատարելապես չգիտի կյանքի իրականությունները: Նրանք հանգիստ բացում են դուռն անծանոթի առջեւ կամ ատամնաբույժին կլորիկ գումար վճարում, եթե նույնիսկ նախապես պայմանավորվել են գնի հարցում:

Ձկներ

Կենդանակերպի բոլոր նշաններից Ձկներն ամենաքիչ խենթն են: Ցանկացած իրավիճակում կարելի է հույս դնել այս ազնիվ եւ կարեկցող մարդկանց վրա: Ձկները պատրաստ են իրենց նեղություն տալ, միայն թե զարդարեն ինչ-որ մեկի օրը, միաժամանակ ներողություն խնդրել, որ ստիպել են երկար սպասել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում