Ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից

Բոլորին հուզող հարցերից մեկն է՝ ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից:

Դեմքի վրա բշտիկների առկայությունն իջեցնում է ինքնագնահատականը:

Իսկ բշտիկների առաջացման հիմնական պատճառներից է անկանոն սնունդը և մաշկի ոչ ճիշտ խնամքը:

Որպեսզի վերացնենք բշտիկները և կանխենք դրանց հետագա առաջացումը, օգտագործենք հետևյալ սննդամթերքները մեր սննդակարգում և դրանցով սնենք դեմքի մաշկը:

Ջուր: Անհրաժեշտ է օրական խմել 8 բաժակ ջուր: Ջրի բավականաչափ օգտագործումը մաքրում է օրգանիզմը թույներից և նպաստում մաշկի վերականգնողական պրոցեսներին: Դեմքի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում 1 լ ջրի մեջ 1թ/գ կիտրոնի հյութի և 1թ/գ խնձորի քացախի լուծույթով ամենօրյա լվացումները:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղը հարուստ է մաշկի ծերացման դեմ պայքարող վիտամին Е-ով, և վիտամին А-ով, որն արդյունավետ կերպով հարթեցնում է մաշկը: Դիետոլոգները շատ կարևոր են համարում սննդակարգում ձիթապտղի յուղի օգտագործումը: Իսկ մաշկը ձիթայուղով մերսելը նպաստում է երկար ժամանակ նրա խոնավ մնալուն: Որպեսզի ազատվենք բշտիկներից, պարզապես պետք է բամբակով դեմքը պատենք ձիթայուղով, որոշ ժամանակ անցնելուց հետ դրա մնացորդները մաքրենք անձեռոցիկով: Այս դիմակը կարող են օգտագործել նաև ճարպոտ մաշկ ունեցողները, քանի որ ձիթայուղը լավ ներծծվում է մաշկի մեջ և չի խցանում ծակոտիները:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը հիանալի միջոց է բշտիկներին հաջողություն մաղթելու համար: Հարկավոր է խմել կանաչ թեյ, որը ոչ միայն մաշկը խոնավ պահելու միջոց է, այլև պարունակում է կատեխին կոչվող տարրերը, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն: Բացի այդ, կանաչ թեյը հայտնի է նաև իր հակաօքսիդանտ հատկություններով, որոնք մաշկը երկար ժամանակ երիտասարդ են պահում: Իսկ ինչպե՞ս կարող է կանաչ թեյն օգնել բշտիկներից ազատվելու հարցում: Կանաչ թեյը սառելուց հետո լցնում ենք սառույցի ֆորմաների մեջ և դնում սառցախցիկի մեջ: Իսկ հետո կանաչ թեյի սառույցով մերսում ենք դեմքը. սառույցը բարձրացնում է մաշկի տոնուսը, իսկ կանաչ թեյը հանում է բորբոքման պրոցեսները:

Ցորեն և ընկույզ: Ցորենը և ընկույզը հարուստ են սելենով, որոնք նպաստում են մաշկի վնասված բջիջների վերականգնմանը և արագ վերացնում են բշտիկները: Ընկույզն օժտված է օրգանիզմի համար շատ կարևոր չհագեցած ճարպերով, ուստի սննդակարգում պետք է կանոնավորապես օգտագործել ընկույզ, որպեսզի մեր մաշկը լինի հարթ և առաձգական: Կարելի է բշտիկների համար օգտագործել հետևյալ դիմակը` 2 ճ/գ ցորենի ալյուր, 1 մանրացված գազար, 1 ճ/գ ձիթայուղ, 1թ/գ մեղր: Դիմակը պահել մոտ 20 րոպե, որից հետո դեմքը լվանալ սկզբում՝ տաք, իսկ հետո՝ սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)