Շնչառական վարժություն` ծխելը մեկընդմիշտ թողնելու համար․ ազատվեք վատ սովորությունից

Ծխելը տհաճ սովորություն է, որից քչերին է հաջողվել հեշտությամբ ազատվել:

Գոյություն ունի մի լավ միջոց, որը կօգնի ձեզ այս հարցում:

zNews-ն առաջարկում է փորձել հատուկ շնչառական մի վարժություն, որը կօգնի ձեզ ճիշտ մարզել շնչառական օրգանները և կմաքրի ծխախոտի վատ հետևանքները:

Վարժություն առաջին- Երբ ծխելու խիստ զգացողություն ունենաք, դուրս եկեք մաքուր օդի: Ուղիղ կանգնեք, թուլացեք, խորը շունչ քաշեք և 2-5 վայրկյանով պահեք շնչառությունը: Այնուհետև դանդաղ արտաշնչեք: Արտաշնչելու վերջում պահեք շնչառությունը ևս 2-5 վայրկյանով: Կրկնեք վարժությունը 10 անգամ: Ուղեղը թթվածին կստանա, և թեթևակի գլխապտույտ կզգաք: Որոշ ժամանակով կկորցնեք ծխելու ցանկությունը:

Վարժություն երկրորդ- Քթով դանդաղ ներշնչեք և փոքր-ինչ ու արագ արտաշնչեք բերանով: Այս վարժությունն անելիս աստիճանաբար տեմպն արագացրեք: Մի վարժության ընթացքում 30 անգամ ներշնչեք և արտաշնչեք: Յուրաքանչյուր անգամից հետո մեկ րոպե հանգստացեք: Լավ արդյունքի հասնելու համար պետք է 5-6 անգամ կատարել նույն վարժությունը:

Վարժություն երրորդ- Ուղիղ նստեք կամ կանգնեք, թուլացեք: Ներշնչելիս սկզբում լցրեք թոքերի ներքևի հատվածը, որովայնն այս ընթացքում դուրս ցցեք: Այնուհետև կրծքավանդակը՝ նեքևից վերև: Ամբողջ իրանով, ասես՝ ալիք անցնի: Եվ, որպեսզի այս ամենը բնական լինի, ողնաշարը պետք է ուղիղ պահել: Օդը դուրս բերելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը: Սկզբում մի փոքր ներս քաշեք որովայնը, այնուհետև՝ կրծքավանդակը: Փորձեք կատարել սա մի քանի անգամ: 4 հաշվին դանդաղ ներշնչեք քթով, ևս 4 հաշվին դանդաղ արտաշնչեք, ևս մեկ անգամ կատարեք այս ամենը: Այս վարժության ժամանակ թոքերը ստանում են բավական քանակությամբ թթվածին:

Կատարեք այս վարժություններն ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա: Այսպիսով ոչ միայն կխուսափեք վատ սովորությունից, այլև կմարզեք շնչառական օրգանները և կմաքրեք թոքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․