Ախտանշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար մակարդակի մասին

Յոդի քրոնիկական անբավարարության առաջին ախտանշաններից են ուժերի անկումը, թուլությունը, քնկոտությունը:

Med2.ru-ի հաղորդմամբ՝ յոդն ամենակարևոր միկրոտարրերից է, որը մասնակցում է մի շարք ֆիզիոլոգիական գործընթացների:

Այս տարրի քրոնիկական անբավարարությունը հանգեցնում է լուրջ խանգարումների:

Քրոնիկական հոգնածություն: Երբ օրգանիզմին երկար ժամանակ չի բավարարում յոդի մակարդակը, նկատվում են թուլություն, հոգնածություն, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ:

Այտուցվածություն: Յոդի մակարդակի նվազման դեպքում այտուցվածությունը հաճախ նկատվում է աչքերի, ոտքերի ու ձեռքերի հատվածում: Հաշվի առեք, որ նման դեպքերում միզամուղ միջոցների ընդունումը ոչ միայն անիմաստ է, այլև կարող է վտանգավոր լինել: Միզամուղ դեղամիջոցների ընդունման դեպքում օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար նյութերը, ինչը հանգեցնում է հավասարակշռության խախտման:

Դաշտանային ցիկլի խանգարում: Յոդի անբավարար մակարդակը կանանց շրջանում կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարմամբ: Երբ յոդի մակարդակը նվազում է հղիության ընթացքում, այն կարող է բացասաբար անդրադառնալ պտղի վիճակի վրա:

Իմունիտետի անկում: Հաճախակի մրսածությունը կարող է յոդի պակասի հետևանք լինել: Այս տարրի մակարդակի նվազման դեպքում օրգանիզմն առավել խոցելի է դառնում վիրուսների, բակտերիալ և սնկային վարակների հանդեպ:

Երկաթ պակասորդային անեմիա: Յոդի անբավարար մակարդակը հաճախ կարող է ուղեկցվել արյան մեջ երկաթի մակարդակի նվազմամբ: Որպես կանոն՝ այս դեպքերում անեմիան վառ արտահայտված չի լինում և նկատելի է դառնում, երբ օրգանիզմում արդեն հիպոթիրեոզ է զարգանում (վահանաձև գեղձի ակտիվության անկում, որը կապված է յոդի անբավարարության հետ): Հիվանդին անհանգստացնում են աղմուկն ականջներում, թուլությունը, մաշկի գունատությունն ու գլխապտույտը:

Ավելորդ քաշ: Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի համար: Այս գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում նաև նյութափոխանակությանը: Յոդի մակարդակի նվազման դեպքում վահանաձև գեղձը կարող է քիչ քանակով հորմոններ արտադրել, ինչը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման:

Ինտելեկտուալ կարողությունների վատացում: Այս տարրի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հիշողության, ինտելեկտուալ կարողությունների վատացման:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․