Ճարպի կուտակման համար պատասխանատու 6 հորմոններ և դրանք «անջատելու» մի քանի եղանակներ

Ավելորդ կիլոգրամները շատ արագ են հավաքվում, բայց կորչում են շատ դանդաղ։ Հեղինակավոր գիտնականների կարծիքով՝ ավելորդ քաշի խնդիրներն ուղղակիորեն կապված են կնոջ հորմոնալ ֆոնի հետ։ Հենց հորմոններն են ազդում նյութափոխանակության արագության, ախորժակի առկայության կամ բացակայության վրա։

Ավելորդ կիլոգրամների հետ անհավասար պայքար մղելուց առաջ անպայման խորհրդակցիր էնդոկրինոլոգի հետ։ Հնարավոր է, խնդիրը թաքնված է հորմոնալ հիվանդությունների մեջ, որոնք կխոչընդոտեն ձեր նիհարելուն։

Եվ այսպես, որո՞նք են քաշի վրա ազդող հորմոնները։

Լեպտինը՝ հագեցածության հորմոնը կարգավորում է ախորժակը, պատասխանատու է էներգետիկ փոխանակման համար։ Լեպտինի ցածր մակարդակը ճարպակալման պատճառներից մեկն է, իսկ ավելցուկը՝ թրոմբոզի զարգացման պատճառը։

Գրելինը խթանում է նյարդային և սիրտ-անոթային համակարգերը։ Հաճախակի ուտելու դեպքում գրելինի մակարդակը նվազում է, իսկ տագնապայնությունն աճում է։ Եթե անընդհատ ինչ-որ բան ուտելուց հրաժարվես, ապա հորմոնի մակարդակը կբարձրանա, իսկ տագնապայնությունը կնվազի։ Ահա այսպիսի փակ շրջան, որը բացատրում է, թե ինչով է պայմանավորված դիետաներ պահելուց հետո անվերահսկելի ախորժակը։

Էստրոգենն ու պրոգեստերոնը 45 տարեկանից հետո ակտիվացող կանացի հորմոններն են։ Էստրոգենի ցածր մակարդակի դեպքում մեծանում է ճարպաշերտի ձևավորումը որովայնի շրջանում։ Պրոգեստերոնի ցածր մակարդակի դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում՝ ավելացնելով մարմնի զանգվածը։

Տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ձվարանների պոլիկիստոզի։ Արդյունքում՝ տեղի է ունենում քաշի անվերահսկելի կուտակում, անպտղություն, մարմնի վրա մազերի առաջացում և ակնե։ Բացի դրանից, նվազում է մետաբոլիզմի արագությունը, ինչն էլ հենց գիրության պատճառն է։

Ինսուլինի մակարդակն արյան մեջ բարձրացնում է շաքարի չափից առավել օգտագործումը, ինչն էլ հանդիսանում է արագ քաշ հավաքելու պատճառը։ Ինսուլինն ունակ է ճնշել այն ֆերմենտները, որոնց պարտականությունը ճարպերի քայքայումն է։

Թիրեոիդ հորմոնները ճարպերի քայքայման ակտիվատորներն են։ Դրանց ցածր մակարդակը հարուցում է հիպոթիրեոզ, ինչի արդյունքում կինը ավելի արագ է գիրանում և անհավասարաչափ։

Սոմատոտրոպինը աճի հորմոն է, որը նպաստում է նիհարելուն։ եթե այն նորմայի մեջ է, ապա ճարպերի քայքայումն ընթանում է պատշաճ մակարդակով, իսկ եթե դրա մակարդակը նվազեցված է, ապա օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները դանդաղում են, ինչը հանգեցնում է ճարպերի աստիճանական կուտակմանը։

Կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է ախորժակի ուժեղացմանը, իսկ շատակերությունը ավելորդ քաշ հավաքելու հիմնական պատճառն է։ Նշված է, որ շարունակ սթրեսային իրավիճակներում գտնվող կանայք գիրանում են նույնիսկ այն դեպքում, եթե շատ չեն ուտում։ Դա բացատրվում է նրանով, որ հոգեկան վիճակը խոցող իրավիճակներում նյութափոխանակության արագությունն էականորեն նվազում է։

Կարևոր է՝

Չափից առավել գիրության հիմնական և շատ վտանգավոր պատճառները շաքարային դիաբետն ու էնդոկրին համակարգի հիվանդություններն են։ Վաղ փուլերում խնդրի աղբյուրը հայտնաբերելու համար անհրաժեշտ է անցնել մի շարք լաբորատոր հետազոտություններ։ Դրանք են՝

  • Թիրոքսի (T4) և տրիյոդթիրոնին (T3)
  • Թիրեոտրոպային հորման կամ ТТГ
  • Արյան մեջ պարունակվող գլյուկոզայի մակարդակը
  • Գլիկիրացված հեմոգլոբինի անալիզ
  • С-պեպտիդ և ինսուլին
  • Գլյուկոզոտոլերանտության թեստ
  • Էստրադիոլի, կորտիզոլի և տեստոստերոնի մակարդակը պարզող անալիզներ
  • Լյուտեինացնող ու ֆոլիկուլոստիմուլացնող հորմոնների անալիզ

Եթե դուք չեք կարողանում նիհարել, անպայման դիմեք բժշկի ու պարզեք ավելորդ կիլոգրամների կուտակման պատճառը։ Եթե խնդիրը թաքնված է հորմոնալ դիսբալանսի մեջ, ինտենսիվ մարզումներն ու դիետաները կարող են միայն վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)