Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Քաղցկեղի բուժման արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե երբ է այն հայտնաբերվում:

Հիվանդության հայտնաբերումը վաղ շրջանում չափազանց կարևոր է, հետևաբար անհրաժեշտ է ուշադիր լինել առողջության նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական բուժօգնության:

Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Հազ, որը չի անցնում, և ձայնի խռպոտություն: Դեպքերի մեծամասնությունում հազը կապված չէ քաղցկեղի հետ: Բայց եթե այն ոչ մի կերպ չի անցնում, ուղեկցվում է նաև խռպոտությամբ, կարող է պայմանավորված լինել թոքերի կամ կոկորդի քաղցկեղով: Դիմեք մասնագետի, ով անհրաժեշտության դեպքում հետազոտություններ կնշանակի՝ նորագոյացությունների առկայությունը հերքելու կամ հաստատելու համար:

Փոփոխություններ աղիների աշխատանքում: Եթե տևական ժամանակ է՝ աղիների դատարկման հետ կապված խնդիրներ են առկա, կամ ձեզ հանգիստ չի տալիս փորլուծությունը, հնարավոր է՝ պատճառը նորագոյացությունն է:

Միզապարկի աշխատանքի փոփոխություններ: Արյուն մեզի մեջ՝ ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Սա կարող է պայմանավորված լինել միզասեռական համակարգի վարակներով, ինչպես նաև երիկամների քաղցկեղով:

Մշտական, անբացատրելի ցավ: Ուժեղ, պարբերական  ցավը ոչ միշտ է վկայում լուրջ խնդրի մասին, սակայն հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Եթե տևական ժամանակ է՝ մարմնի որևէ հատվածում ցավը ձեզ հանգիստ չի տալիս, նույնիսկ, եթե այն ուժեղ չէ և առօրյա կյանքին չի խանգարում, դիմեք բժշկական օգնության:

Արյունահոսություն: Արյունահոսությունը, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, բժշկական օգնության դիմելու լուրջ առիթ է: Հնարավոր է՝ սյն պայմանավորված է արգանդի պարանոցի կամ ձվարանների քաղցկեղով: Հաստ աղուց արյունահոսությունը կարող է վկայել աղիների քաղցկեղի մասին:

Քաշի կորուստ: Եթե սննդակարգը ոչ մի փոփոխության չի ենթարկվել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի ավելացել, քաշի կորուստը պետք է անհանգստության առիթ դառնա: Այս խնդիրը հաճախ վկայում է զարգացող ուռուցքի մասին:

Կլման դժվարություններ: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել կոկորդի, կերակրափողի կամ վահանաձև գեղձի քաղկեղով: Ցանկացած դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․