Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները

Զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները կարելի է լուծել առանց դեղորայքի, հայտնել է Ալմազովայի անվան ՆՀԱ-ի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության գիտական լաբորատորիայի սրտաբան Մարիա Բոյարինովան։

Առաջին հերթին, մասնագետը ուշադրություն է դարձրել ավելորդ քաշին։ Ճարպակալման ժամանակ փոփոխվում է էնդոկրին և նյարդային համակարգերի աշխատանքը, ինչի հետևանքով բարձրանում է զարկերակային ճնշումը: Բացի այդ, ավելորդ քաշը բացասաբար է ազդում խոլեստերինի և արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Քաշի կորստի համար անհրաժեշտ է նվազեցնել սննդի կալորիականությունը, ինչպես նաև պահպանել ջրային հավասարակշռությունը: Բժիշկը խորհուրդ չի տալիս չարաշահել ջուրը հիպերտոնիկներին․ օրական նորմը 1,8 լիտր հեղուկ է ձմռանը, իսկ ամռանը՝ կես լիտր ավելի:

Բոյարինովան կոչ է արել կրճատել աղի օգտագործումը (օրական 5 գրամից ոչ ավելի)։ Այն կարելի է փոխարինել այլ համեմունքներով ՝ քրքում, սխտոր և հիլ: Դրա հետ մեկտեղ նա կարևոր է համարում հրաժարվել մարինացված մթերքներից, թթու կաղամբից, ապխտած ձկներից, երշիկեղենից: Սննդակարգից շաքարի բարձր պարունակության պատճառով պետք է բացառել հյութերը, քաղցրը, յոգուրտները և կաթնաշոռը:
Բացի այդ, սրտաբանը հիշեցրել է, որ կոֆեինի ավելցուկը կարող է ճնշման կտրուկ թռիչք առաջացնել:

«Այնուամենայնիվ, վերջին տվյալների համաձայն՝ սուրճը կապում են սիրտ-անոթային համակարգի վրա երկարաժամկետ դրական ազդեցության հետ։ Հետևաբար, նրանք, ովքեր պարբերաբար սուրճ են խմում, խորհուրդ է տրվում միայն սահմանափակել․ օրական մեկ կամ երկու բաժակ։ Սուրճի փոխարեն կարելի է ընտրել բուսական թեյեր, կարմիր կարկադե թեյ (եթե չկան գաստրիտ կամ ստամոքսի խոցային հիվանդություն), եղերգ, կակաո կամ ջուր»,- բացատրել է մասնագետը։

Նա հավելել է, որ հիպերտոնիկների համար օգտակար է հեծանիվ քշելը, լողալը, արագ քայլքը։ Նման վարժությունների ինտենսիվությունը չպետք է գերազանցի շաբաթական հինգ ժամը, դրան կարող են ավելացվել մի քանի ուժային վարժություններ:

Մասնագետը նաև հիշեցրել է առողջ քնի կարևորության մասին (առնվազն ութ ժամ, քնել ժամը 22-23։00-ից ոչ ուշ): Նա կոչ է արել վերահսկել սթրեսի մակարդակը, քանի որ հակառակ դեպքում, արյունը հագեցած է զարկերակային ճնշումը բարձրացնող հորմոններով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․