
Պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, երիտասարդ դիզայներ է:
Նա բավական ակտիվ է համացանցում, հաճախ է ներկայացնում իր շքեղ ապրելակերպը, բրենդային իրերը եւ սիրելիից ստացած ծաղիկները:
Ի դեպ, վերջինիս վերաբերյալ Մենչը խոստովանել է, որ բավական ծանր ապրումներ է ունեցել, երբ իմացել է, որ դուստրը սիրելի ունի:
Մենչը նաեւ հերքել է այն լուրերը, որոնց համաձայն՝ Էլինայի սիրելին մեծահարուստի տղա է:
Ինչեւէ, վերադառնալով Էլինային՝ նշենք, որ նա հաճախ է խոսում այն մասին, որ միան օրիգինալ իրեր է գնում՝ խուսափելով այդքան տարածված լյուքս կրկնօրինակներից:
Այս անգամ նա իբրեւ պատահաբար ներկայացրել է իր Louis Vuitton պայուսակը:
Նշենք, որ նմանատիպ պայուսակների արժեքը սկսում է 2000 դոլարից:
Աղբյուր՝ starnews