Ծննդաբերած կնոջն ասացին, որ կեսարյան հատումը հեշտ բան է. այդ ժամանակ նա ցույց տվեց ԱՅՍ լուսանկարներն ու ապացուցեց հակառակը (Photo)

Ռայե Լին բոլորովինս վերջերս է մայր դարձել։

Երբ ծննդաբերելու ժամկետը մոտեցել է, բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել։

Երբ նա այդ մասին պատմել է իր ընկերուհիներին, վերջիններս արձագանքել են հետևյալ կերպ․ «Դու նույնիսկ չես ծննդաբերել։ Բախտդ բերել է»։

Այդպիսի մեկնաբանությունները վրդովվեցրել են կնոջը, ով որոշել է սոցիալական ցանցի իր էջում հրապարակել լուսանկարներ, որոնք վկայում են, թե որքան բարդ վիրահատություն է կեսարյան հատումը։ Բացի այդ՝ կինը պարզաբանել է, որ, եթե երեխան բնական ճանապարհով լույս աշխարհի չի եկել, դա չի նշանակում, թե մայրը ծննդաբերական ցավեր չի ունեցել։

«Անխոս, դա իմ քմահաճույքն էր։ Ես պարզապես ցանկանում էի ծննդաբերական պալատում «հարմար» պառկել ավելի քան 38 ժամ և հույս ունենալ, որ իմ երեխան չի մահանա մկանների կրճատման հետևանքով»,- գրել է նա։ Կինը շոկի մեջ է եղել նաև այն պատճառով, որ մինչև ծննդաբերությունը բժիշկներն ասել են, որ նա կարող է ինքնուրույն ծննդաբերել, իսկ հետո անսպասելիորեն հայտարարել են, որ Լիին հարկավոր է պատրաստել վիրահատության։ Նրան պարզապես փաստի առաջ են կանգնեցրել՝ հայտարարելով, որ նրա երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Իհարկե, «հարմարավետության» մասին որևէ խոսք չի կարող լինել։

Կինը նշել է, որ հնարավորության դեպքում կընտրեր բնական ճանապարհով ծննդաբերությունը։ «Դա իսկապես ամենաահավոր ցավն է, որը ես երբևէ զգացել եմ։ Միայն պատկերացրեք զգացումը, երբ ձեր միջից հանում են 50 սմ երեխային՝ բոլոր մկանների, ճարպերի և ներքին օրգանների միջով։ Ի՞նչ կարող եմ ասել պահի մասին, երբ բուժքույրը խնդրում է վեր կենալ մահճակալից…»,- գրել է նա։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․