Ճիշտ դիմահարդարվելու գաղտնիքներ, որոնք կօգնեն ինքնուրույն դիմահարդարում անել (Photo)

Դիմահարդարվելու արվեստին տիրապետում են բոլոր աղջիկները, այլ հարց է, թե ում մոտ է ավելի լավ ստացվում։ Աղջիկները փոքր տարիքից սկսում են դիմահարդարվել ու փորձել ինչ որ կերպ առանձնանալ։

Tochka-ն առաջարկում է մի քանի գաղտնիք, որոնց շնորհիվ ավելի կկատարելագործվեք ու կկարողանաք կատարյալ դիմահարդարում անել։ Հետևեք այս խորհուրդներին ու այլևս ստիպված չեք լինի դիմել դիմահարդարների օգնությանն ու գումար ծախսել։

1. Մինչ դիմահարդարմանն անցնելն, առաջին հերթին մաքրեք դեմքը։ Նախապատվությունը տվեք փափուկ մաքրող միջոցներին։ Այնուհետև սկսեք դիմահարդարվել։ Դեմքի թերությունները թաքցնելու համար ձեզ տոնային կրեմ ու կոնսիլեր պետք կգա։ Սկզբում քսեք տոնային կրեմը՝ միշտ հիշեք, որ այն պետք է կատարելապես համապատասխանի ձեզ դեմքի մաշկի գույնին։ Սիլիկոնե վրձնի կամ բարձիկի միջոցով կրեմը հավասարապես տարածեք դեմքին։ Այնուհետև կոնսիլերի միջոցով փակեք դեմքի բոլոր թերությունները՝ անցանկալի հետքեր, աչքերի տակի կապույտ օղակներ և այլն։ Հետո փորձեք դիմափոշու միջոցով վերացնել դեմքի փայլը, սակայն չափը չանցնեք։ Այս ամենից հետո կարող եք օգտագործել կոնտուրինգի մեթոդը՝ ինչպես պատկերված է լուսանկարում։ Տարածեք այս ամենն ու մի քանի րոպե դեմքին մի դիպչեք, որպեսզի դիմահարդարումը չփչանա։

2. Աչքերի դիմահարդարումը պետք է անել դեմքի ամբողջական make-up-ից հետո։ Պետք է հաշվի առնել, թե որ երանգների մեջ է լինելու ձեր դիմահարդարումը և միայն հետո անցնել աչքերին։ Սկզբում քսեք ստվերաներկը, հետո անցեք մնացածին։

3. Ընտրեք այնպիսի տուշ, որը համապատասխանում է ձեր աչքերի ձևին ու գույնին։ Բարակ վրձինը բաժանում է թարթիչները, իսկ դասականը՝ երկարացնում է դրանք։ Ամեն օր տուշ մի օգտագործեք։ Թույլ տվեք, որ աչքերը մի քանի օր հանգստանան դրանից։

4. Հոնքերը գեղեցիկ հարդարելու համար սպիտակ մատիտով ընդգծեք դրանց ներքևի հատվածը։ Եթե ցանկանում եք ավելի նուրբ հոնքեր ունենալ, ապա նախապատվությունը տվեք հոնքերի ստվերաներկին, այլ ոչ մատիտին։ Կարևոր է, որ դրա գույնը համապատասխանի ձեր հոնքերի արմատների գույնին։

5. Շուրթերը ճիշտ ներկելու համար նախ մատիտով եզրագծեք դրանք։ Այն պետք է շրթներկի նույն գույնի լինի։ Մի շերտ քսելուց հետո թողեք, որ շուրթերը հանգստանան ու ևս մեկ շերտ քսեք։

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․