Երբեք չասեք այս արտահայտությունները ձեր տղամարդուն

Like on FB:

Ընդունված է համարել, որ տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը` ականջներով:

Այս կարծրատիպն այնքան ամուր է ամրագրվել որոշ մարդկանց գիտակցության մեջ, որ իրենց այնպես են պահում, ասես տղամարդիկ ականջներ ընդհանրապես չունեն:

Բացի այդ, կանայք թերագնահատում են շփման մեջ շատ կարևոր մի խնդիր. այն, ինչ լսվում է, կարող է շատ տարբերվել նրանից, թե ինչ է ասվում:

Հարաբերություններում մեղադրանքներն ու համեմատությունները տեղ չունեն: Այն կինը, որ անընդհատ համեմատում է իր սիրելիին մյուսների հետ, սովորաբար պարտվում է:

«Հապա մի տես, թե Արմենն իր կնոջ համար ինչ մուշտակ է գնել, այ տղամարդ եմ ասել» կամ «Ինչպե՞ս ես քո աշխատավարձով ընտանիք պահելու, ընկերուհիներիս փեսացուները քեզնից մի քանի անգամ շատ են վաստակում»:

Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ ավելի նուրբ ու խոցելի են, քան կանայք: Նման արտահայտություններով կարող եք շատ վիրավորել ձեր տղամարդուն, ով կգա այն եզրակացության, որ անկարող անհաջողակ է: Չի բացառվում, որ նրան կսկսի տանջել վիրավորանքի զգացումը, և նա մեջքով կթեքվի դեպի ձեզ` վերջիվերջո սկսելով փնտրել մի այնպիսի կնոջ, ով կընդունի իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:

Եվս մեկ շատ կարևոր թեմա, որին երբեք չպետք է դիպչել` ծնողների քննարկում և քննադատություն: Անգամ եթե չեք հավանում նրանց, անգամ եթե ատում եք, բացասական կերպով մի արտահայտվեք նրա մոր կամ հոր հասցեին:

Հիշեք, որ տղամարդու կյանքում գլխավոր կինը նրա մայրն է, ում հետ նրանք անքակտելի հոգեբանական կապով են կապված: Ցանկացած դեպքում պետք է հիշել դա և ընդունել: Հիշեք նաև, որ տղամարդը ձեր մոր հետ կվարվի այնպես, ինչպես դուք եք վարվում իր մոր հետ:

Կանանց շրջանում շատ տարածված է քննարկել ինտիմ կյանքը: Պետք է խուսափել նրանից, որ տղամարդուն հայտնի դառնա, որ ձեր ընկերուհիները տեղյակ են, թե «որտեղ, երբ և քանի անգամ»: Տղամարդու մոտ դա կարող է հանգեցնել ագրեսիայի դրսևորման և սեփական անկարողության զգացման առաջացման. չէ՞ որ եթե թեման քննարկվում է, դա նշանակում է, որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս:

Պետք չի քննադատել նաև նրա արտաքինը:

Ձեր տղամարդը պետք է զգա, որ իր համար ինքն ամենասեքսուալ և գրավիչ տղամարդն է: Անգամ եթե չեք հավանում նրա սանրվածքը կամ ավելորդ քաշը, պետք է համոզել նրան, որ ինքը հմայիչ է: Աշխատեք սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, բայց եթե չեք հանդուրժում որոշ բաներ, աշխատեք ակնարկել դրանց մասին կամ խոսել շատ զգույշ կերպով:

Կան բաներ, որոնց մասին երբեք չի կարելի խոսել տղամարդու հետ, եթե իսկապես գնահատում եք ձեր հարաբերությունները.

չասել նրան, որ վաստակում եք նրանից շատ: Իհարկե անարդարացի է լռել դրա մասին, բայց դա միայն կխոցի ձեր սիրելիին:

չպատմել նախկին զուգընկերների մասին: Բավարար է մեկ անգամ ասել, որ նրանք եղել են և այլևս չվերադառնալ այդ թեմային:

չվախեցնել` ասելով, թե կլքեք նրան: Անգամ ամենաթեժ վեճերի ժամանակ մի վախեցրեք նրան, որ կլքեք նրան և կցանկանաք ավելի լավին գտնել:

չհավատալ նրան: Եթե նա վստահ է, որ կկարողանա բարձրանալ Էվերեստի գագաթը, ապա աշխատեք հավատալ նրան: Անգամ եթե մյուսները չեն հավատում իր ուժերին, նա ձեր աջակցության կարիքն ունի:

չասել, որ ցանկանում եք այլ տղամարդկանց:  Անգամ եթե դա Լեոնարդո Դի Կապրիոն է:

-չքննադատել նրա մորը: Դա չի կարելի անել ոչ մի պարագայում: Եթե զայրույթի պահին տղամարդը կարող է իրեն նման բան թույլ տալ, ապա դուք` ոչ: Լռություն, ժպիտ և «Դե բավական է…» արտահայտություն. նման պարագայում դիվանագիտությունը լավագույն բանն է:

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում