Starnews-ն արդեն տեղեկացրել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անձնական կորուստների մասին:
Դերասանուհին իրար հաջորդող ողբերգություններ է ապրել, նախ մահացել է Լուիզայի ամուսինը՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, ապա նաև մայրը՝ Ալլա Մուրադյանը:

Լուիզան փորձում է վերականգնվել և շարունակել կյանքը:
Ինչպես շատերը գիտեն, Լուիզայի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի նախկին կինը Սոֆի Դևոյանն է:
Starnews-ն արխիվային տեսանյութ է գտել, որում Լուիզան անկեղծացել էր իր և Սոֆիի Դևոյանի հարաբերությունների մասին:

Ըստ Լուիզայի՝ Սոֆին իր հարցում գնացել էր կոռեկտ քայլերի և իրենք կարողանում էին շփվել որպես մեծ ընտանիք:
Ավելին՝ դուստրը նրա մոտ հաճախում էր պարի դասերի:

«Անկախ այն փաստից, որ ես քայլեր եմ արել, Սոֆին նույնպես գնացել է շատ ճիշտ ու կոռեկտ քայլերի: Մենք իրար հետ չունենք կիսելու ոչ մի բան: Մենք մի մեծ ընտանիք դարձանք»:
![]()
Լուիզայի խոսքով՝ լավ հարաբերություններ էր կարողացել կառուցել նաև ամուսնու որդու հետ:
Աղբյուր՝ Starnews.am
