Ներկայացնում ենք Ամանդայի պատմությունը:
Երբ նա 3 ամսական էր, նրա հետ դժբախտություն պատահեց:
Մի անգամ ծնողները լսեցին, որ իրենց դուստրը գիշերը բազմոցից ընկել էր օդի խոնավեցուցիչի վրա:
Երեխան երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել, նրան անհապաղ հիվանդանոց տարան:
Հիվանդանոցի բուժքույրն իր երեխայի պես խնամեց փոքրիկին:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հոգատար բուժքրոջ տվյալները չմնացին, միայն նրա հետ լուսանկարը պահպանվեց:
Նա երդվեց իրեն, որ պարտադիր կգտնի բարի բուժքրոջը և անձամբ շնորհակալություն կհայտնի հոգատարության համար:

Դպրոցում աղջկան մշտապես ծաղրում էին վնասված մաշկի պատճառով:
Ամեն անգամ տուն գնալով՝ աղջիկը լաց էր լինում՝ իրեն սեղմելով բուժքրոջ հետ լուսանկարը:

Մեծանալով՝ Ամանդան դիմեց պլաստիկ վիրահատությունների՝ սպիները և կարերը քողարկելու համար:

Միայն 38 տարի անց տուժածին հաջողվեց մանրամասներ գտնել անհայտ փրկչի մասին:
Բուժքրոջ անունը Սյուզան Բերգեր էր, Facebook-ի միջոցով Ամանդան անձամբ կապվեց նրա հետ:

Նրանք պայմանավորվեցին հանդիպել նույն հիվանդանոցում, որտեղ Սյուն հոգ էր տանում աղջկա մասին:

Նրանք արցունքները զսպել չկարողացան:



