
Medical Daily ամսագիրը հրապարակել է կարևոր հոդված այն մասին, թե որ դեղամիջոցները խառնելու դեպքում կարող են լուրջ խնդիրեր առաջանալ:
Հազի դեղեր և հակագիստամինայիններ
Հազի և ալերգիաների շատ դեղամիջոցներ վաճառվում են առանց դեղատոմսի:
Այդ դեղերն ունեն նման բաղադրություն և երկու տեսակներն ընդունելու դեպքում կարող է առաջանալ բաղադրիչ մասերի մեծ չափաքանակ, ինչը շատ վտանգավոր է:
Դեղերի խառնումը կարող է ունենալ խիստ քնաբեր ազդեցություն:
Հակադեպրեսանտներ և ցավազրկողներ
Այս դեղահաբերի խառնումը կարող է ստամոքսում ուժեղ արնահոսություն առաջացնել:
Հակամակարդիչներ և ասպիրին
Հակամակարդիչներն անհրաժեշտ են արյան մեջ թրոմբային գոյացությունների նվազեցման համար:
Ասպիրինը ևս ունի նման ֆունկցիա:
Այդ պատճառով երկու դեղամիջոցները խառնելիս կա ներքին և արտաքին արնահոսություն ունենալու վտանգ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ