
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի ձեզ ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Հիմնական բաղադրիչը գրեյպֆրուտն է, որը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են նիհարել։
Բաղադրիչներ
- մեկ բաժակ թարմ գրեյպֆրուտի հյութ
- 2 թեյի գդալ խնձորի քացախ
- 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
Այս հյութն օգտագործեք յոթ օր շարունակ՝ ամեն անգամ ուտելուց առաջ կամ ճաշից ու ընթրելուց առաջ։
7 օր ընդմիջեք։
Եթե կրկին անհրաժեշտություն առաջանա, կրկնեք ևս մեկ շաբաթ։
Եթե գրեյպֆրուտի համը տհաճ է ձեզ համար, այն կարող եք նարինջով փոխարինել։