Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

Մեծագույն շանսոնյե, ով իր երաժշտությամբ նվաճեց աշխարհը։

Շառլ Ազնավուրին ժամանակին վստահեցրել էին, որ ինքը երգել չգիտի, բայց հետագայում նա ապացուցեց, որ երգով կարող է գերել յուրաքանչյուրի սիրտն ու հոգին։

Առաջարկում ենք ծանոթանալ երգչի ու հայ ամենակնառու մեծերից մեկի 15 մտքերին, որոնք կսովորեցնեն ապրել։

1. Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի։

2. Ես իմ էությամբ շինարար եմ և երբ սկսում եմ զրոյից, դա ինձ ուժ է տալիս։

3. Ես չեմ պարծենում, սակայն ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ․․․

4. Իմ ընտանիքում բոլոր կրոնները կան։ Կինս բողոքական է, ես՝ գրիգորյանական, թոռս հրեա է, որդուս կինը՝ կաթոլիկ, թոռնուհիս՝ մահմեդական ընտանիքից։ Բայց մենք մեկ ամբողջություն ենք։ Մենք հասկանում եւ սիրում ենք միմյանց։

5. Իմ ամուրիական կյանքը լի է եղել ակնթարթային եւ խելահեղ սիրային արկածներով։ Ես արցունքն աչքին թողնում էի մեկին, որպեսզի հայտնվեմ մյուսի գրկում։ Նախընտրում էի կարճատեւ հրապուրանքը։ Խաբել ու խաբվել եմ. այդպիսին է կյանքը։

6. Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք։

7. Ժամանակակից երաժշտական բիզնեսում դատարկություն է։

8. Երգիչները հաճախ պոպուլյար են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է։
Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը։

9. Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել։

10. Մյուզիքլը խոսակցական ժանր է նրանց համար, ովքեր երգել չեն կարողանում, և երաժշտական ժանր է նրանց համար, ովքեր խոսել չեն կարողանում։

11. Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ՝ այն կա։ Պետք է պարզապես լսել այն։

12. Այսօրվա փոփ երաժշտությունն ի՞նչ է. ո՛չ բառեր կան, ո՛չ մեղեդի, միայն աղմուկ։

13. Աստղ լինելը մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տևում։

14. Իմ ամենասիրելի երգիչը ես եմ։

15. Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կենդանակերպի նշանների կարմայական կապերը
Թեստ․ Զվարճալի, բայց հետաքրքիր տրամաբանական հարցեր
Ինչպե՞ս է ազգանվան փոփոխությունն ազդում կնոջ ճակատագրի վրա
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
Ձեր ծննդյան տարվա վերջին թվանշանը կբացահայտի ձեր կյանքի գաղտնիքը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Կենդանակերպի նշանների կարմայական կապերը
Բացառիկ լուսանկարներ Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Photo)
Թեստ․ Իսկ դուք վստահ եք, որ կճանաչեք նրանց
Գեղեցիկ ժպիտի գաղտնիքները. մոռացեք ատամների հետ կապված խնդիրների մասին
Թեստ․ Զվարճալի, բայց հետաքրքիր տրամաբանական հարցեր
«Սև ցուցակ»․ Ամենավտանգավոր մթերքները կանանց համար
ԹԵՍՏ․ Դեռ ոչ ոքի չի հաջողվել գտել ավելորդ թիվը, իսկ դուք կարո՞ղ եք
6 դիրք, որոնք կօգնեն ձեզ ակնթարթորեն քնել